Էդուար Մոլինարո ( ֆր.՝ Édouard Molinaro. մայիսի 13, 1928(1928-05-13)[1][2][3][…], Բորդո, Ժիրոնդ, Ֆրանսիա[4] - դեկտեմբերի 7, 2013(2013-12-07)[5][1][2][…], Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ[4][6] ), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ[7], ով լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել իր նկարահանած կինոկատակերգություններով։ Հեղինակել է շուրջ յոթ տասնյակ կինոնկար։ 1980 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Վանդակ խենթուկների համար» ֆիլմի համար, իր այդ աշխատանքի համար առաջադրվել է նաև « Օսկարի »՝ որպես ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ։ 1996 թվականին Ֆրանսիական ակադեմիան Մոլինարոյին շնորհել է René Clair Award մրցանակ՝ գնահատելով նրա նշանակալի ավանդը կինոարվեստում։ Իր ֆիլմերը ստեղծելիս նա հաճախ օգտագործել է թատերական պիեսների ադապտացիաներ։

Էդուար Մոլինարո
Ծննդյան թիվ՝մայիսի 13, 1928(1928-05-13)[1][2][3][…]
Ծննդավայր՝Բորդո, Ժիրոնդ, Ֆրանսիա[4]
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 7, 2013(2013-12-07)[5][1][2][…] (85 տարեկան)
Վախճանի վայր՝Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ[4]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0596850

1961 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1928 թվականի մայիսի 13-ին Բորդոյում ( Ֆրանսիա )։ Դեռ պատանեկության տարիներին դարձել է մոլի կինո սիրող և մասնակցել սիրողական կարճամետրաժ ֆիլմերի բազմաթիվ մրցույթների։

Իր առաջին ֆիլմը թողարկել է 1957 թվականին և արժանացել քննադատների դրական արձագանքին։ Եվս մի քանի ֆիլմ հեղինակելուց հետո՝ 1960-ականների սկզբին դարձել է հայտնի ռեժիսոր։ 1961 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ։ Եվս մի քանի հաջող կատակերգական ֆիլմեր, ներառյալ 1960-ականների աստղ Լուի դը Ֆյունեսի մասնակցությամբ երկու ֆիլմերը ( Օսկար և Սառեցվածը ), ամրապնդեցին նրա համբավը որպես հաջողակ ռեժիսորի։

1978 թվականին նա նկարահանեց « Cage for Freaks » ֆիլմը, որը 1980 թվականին ստացավ «Ոսկե գլոբուս» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Այդ նույն կինոնկարի ռեժիսուրայի և սցենարի համար նա առաջադրվել է նաև Օսկար հեղինակավոր կինոմրցանակի[8]։

1990-ականներին նա նոր համբավ ձեռք բերեց «Ընթրիք» պիեսի կինոադապտացիայով ( 1992թ. « Ճաշը » ֆիլմը) և Բոմարշեի կինոկենսագրության ստեղծմամբ ( 1996թ. « Անխոհեմ Բոմարշե » ֆիլմը)։

Էդուարդ Մոլինարոն մահացել է 86 տարեկան հասակում Փարիզում 2013 թվականի դեկտեմբերի 7-ին։ Մոլինարոյի մահը պայմանավորված էր թոքային անբավարարությամբ[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • {{1957}} — «Ալքիմիկոսներ» / Les alchimistes (վավերագրական)
  • {{1958}} — «Մեջքով դեպի պատը» / Le Dos au mur
  • {{1959}} — «Կանայք անհետանում են|fr|Des femmes disparaissent}}» / Des femmes disparaissent
  • {{1959}} — «Վկան՝ քաղաքում» / Un témoin dans la ville
  • {{1960}} — «Աղջիկ՝ ամառվա համար» / Une fille pour l'été
  • {{1961}} — «Գեղեցկուհու մահը» / La Mort de Belle
  • {{1962}} — «Թշնամիներ» / Les Ennemis
  • {{1962}} — «Յոթ մեղքերի վախճանը» / Les Sept Péchés capitaux
  • {{1962}} — «Արսեն Լյուպենն ընդեմ Արսեն Լյուպենի» / Arsène Lupin contre Arsène Lupin
  • {{1964}} — «Հմայիչ տխմարուհին» / Une ravissante idiote
  • {{1964}} — «Տղամարդ են որսում» / La Chasse à l’homme
  • {{1965}} — «Երբ փասիաններն են թռչում-անցնում» / Quand passent les faisans
  • {{1967}} — «Լրտեսի մորթով» / Peau d’espion
  • {{1967}} — «Օսկարը» / Oscar
  • {{1969}} — «Սառեցվածը» / Hibernatus
  • {{1969}} — «Իմ քեռի Բենժամենը» / Mon oncle Benjamin
  • {{1970}} — «Թիկունքին ազատությունն է» / La Liberté en croupe
  • {{1971}} — «Ամենաքնքուշ խոստովանությունները» / Les Aveux les plus doux
  • {{1972}} — «Մանդարինը» / La Mandarine
  • {{1973}} — «Ավազակախումբ՝ պատանդներ որսալու համար» / Le Gang des otag
  • {{1973}} — «Զզվահան անողը» / L’Emmerdeur
  • {{1974}} — «Ճակատագրի հեգնանքը» / L’Ironie du sort
  • {{1975}} — «Վարդագույն հեռախոսը» / Le Téléphone rose
  • {{1976}} — «Հայր և որդի Դրակուլաները» / Dracula père et fils
  • {{1977}} — «Շտապող մարդը» / L’Homme pressé
  • {{1978}} — «Վանդակ՝ խենթուկների համար» / La Cage aux folles
  • {{1978}} — «Կլոդինը դպրոցում» / Claudine à l'école (ТВ)
  • {{1978}} — «Կլոդինը Փարիզում» / Claudine à Paris (ТВ)
  • {{1978}} — «Կլոդինը ընտանիքում» («Կլոդինը և տնային տնտեսությունը») / Claudine en ménage (ТВ)
  • {{1978}} — «Կլոդինը հեռանում է» / Claudine s’en va (ТВ)
  • {{1979}} — «Խոսե՛ք... ինձ հետաքրքեցիք» / Cause toujours… tu m’intéresses!
  • {{1979}} — «Վտանգավոր խղճահարություն» / La pitié dangereuse (ТВ)
  • {{1980}} — «Կիրակնօրյա սիրեկաններ» / Sunday Lovers
  • {{1980}} — «Վանդակ՝ խենթուկների համար 2» / La Cage aux folles II'
  • {{1981}} — «Լավ յուղի մեջ» / Au bon beurre (սերիալ Ժան Դյուտուրի վեպի հիման վրա)
  • {{1982}} — «Միլիոնը հեչ փող է» / Pour 100 briques t’as plus rien…
  • {{1983}} — «Կարմիր այրին» / La veuve rouge (ТВ)
  • {{1984}} — «Միակ ճիշտ միջոցը» / Just the Way You Are
  • {{1985}} — ««Palace» հյուրանոցը» / Palace
  • {{1985}} — «Գաղտագողի սեր» / L’Amour en douce
  • {{1986}} — «Սիրո պատրանքներ» / Le tiroir secret (сериал)
  • {{1986}} — «Մատնիչը» / Un métier du seigneur (ТВ)
  • {{1988}} — «Վերելակից ձախ» / À gauche en sortant de l’ascenseur
  • {{1988}} — «Ծառուղին լուսնալույսի ներքո» / La ruelle au clair de lune (ТВ)
  • {{1989}} — «Хмель преображения» / «Rausch der Verwandlung»
  • {{1989}} — «Մեծ ընտանիքներ» / Les grandes familles
  • {{1989}} — «Մանոն Ռոլան» / Manon Roland (ТВ)
  • {{1991}} — «Լեյզենբոգի անիծյալ սերը» / L’amour maudit de Leisenbohg (ТВ)
  • {{1992}} — «Ընթրիքը» / Le Souper
  • {{1992}} — «Լքված կինը» / La femme abandonnée (ТВ)
  • {{1995}} — «Ինչ գիտեր Մեյսին» / Ce que savait Maisie (ТВ)
  • {{1996}} — «Անխոհեմ Բոմարշեն» / Beaumarchais, l’insolent
  • {{1999}} — «Նորա» / Nora (ТВ)
  • {{1999}} — «Ընկնող բույնը» / Tombé du nid (ТВ)
  • {{2001}} — «Նանա» / Nana
  • {{2003}} — «Պատահական մարդը» / Un homme par hasard (ТВ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=%C9douard+Molinaro&nom_acteur=MOLINARO%20%C9douard&ident=130426&debut=0&record=11&from=ok
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 Mort d’Édouard Molinaro, artisan indispensable du cinéma français
  6. Adrien Oster: Cinéma: le réalisateur Édouard Molinaro est mort. In: Huffpost, 7. Dezember 2013.
  7. «Mort d'Edouard Molinaro, artisan indispensable du cinéma français - Cinéma - Télérama.fr». Telerama.fr. 2013 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Rückblick. Gestorben 2013: Edouard Molinaro. In: Die Zeit, S. 58/61, abgerufen am 15. März 2022.
  9. «Скончался режиссёр «Клетки для чудаков» Эдуар Молинаро» (ռուսերեն). Лента.Ру. 2013 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուար Մոլինարո» հոդվածին։