Էդուարդ Միանսարով
հայ դաշնակահար
Էդուարդ Արսենի Միանսարով (հոկտեմբերի 24, 1933, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2018[1]), դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ։
Էդուարդ Միանսարով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1933 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | 2018[1] |
Մասնագիտություն | դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1958) |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Էդուարդ Միանսարովը ծնվել է 1933 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի Չայկովսկու անվան և Բելառուսիայի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցներում։ 1958 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1963 թվականին՝ կից ասպիրանտուրան՝ Լ. Օբորինի դասարանը։ 1958 թվականին Մոսկվայի երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթում դարձել է դափնեկիր։ 1959 թվականից համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում։
Համերգացանկում եղել են Շումանի, Շուբերտի, Լիստի, Շոպենի, Բրամսի, Սկրյաբինի, Պրոկոֆևի, Շոստակովիչի, Խաչատրյանի, Սվիրիդովի, Բաբաջանյանի, Շչեդրինի երկերը[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2752
- ↑ «Էդուարդ Միանսարովի կենսագրությունը avproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-25-ին։ Վերցված է 2018-02-20
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 523)։ |