Էդուարդ Համբարձումյան (բռնցքամարտիկ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Համբարձումյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Անդրանիկի Համբարձումյան (փետրվարի 23, 1986, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և հայ բռնցքամարտիկ, Ռուսաստանի առաջնության կրկնակի մրցանակակիր (2004, 2006), Եվրոպայի չեմպիոն (2008)։ Ռուսաստանի սպորտի վարպետ՝ միջազգային կարգի (2004)։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)։
Էդուարդ Համբարձումյան ![]() | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 23, 1986 (39 տարեկան) |
Ծննդավայր | Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԷդուարդ Համբարձումյանը ծնվել է 1986 թվականի փետրվարի 23-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Համբարձումյանը 2004 թվականին Ջեջուում կայացած սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։ Եզրափակիչում նա հաղթեց Արգենիս Մենդեսին[1]։ 2006 թվականին նվաճել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալը[2]։ Համբարձումյանը Հայաստանը սկսել է ներկայացնել 2007 թվականին։ Նա դուրս է եկել 2007 թվականի սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ՝ երաշխավորելով իր մասնակցությունը առաջիկա Օլիմպիական խաղերին[3]։ Համբարձումյանը 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերի առաջին խաղում պարտվեց ոսկե մեդալակիր Մանուել Ֆելիքս Դիասին[4][5]։ Համբարձումյանը ոսկե մեդալ է նվաճել 2008 թվականին Լիվերպուլում կայացած սիրողական բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Եզրափակչում նրա մրցակից հունգարացի Դյուլա Կատեն արդեն առաջին ռաունդում պատռվածք է ստացել և բժշկի խորհրդով դուրս է եկել մրցաշարից, Իսկ Էդուարդ Համբարձումյանը ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն։ Համբարձումյանը, Հովհաննես Դանիելյանի հետ դարձել է անկախ Հայաստանի Հանրապետության առաջին բռնցքամարտիկը, որը ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն[6][7]։
Մասնակցություն միջազգային մրցումներին
խմբագրել
Ռուսաստանի համար Ռուսաստան | ||||
Թվական | Առաջնություն | Անցկացման վայր | Քաշային կարգ | Արդյունք |
---|---|---|---|---|
2002 | Պատանիների աշխարհի առաջնություն (մինչև 17 տարեկան) | Հունգարիա Կեչկեմետ | մինչև 54 | |
2002 | Պատանիների Եվրոպայի առաջնություն (մինչև 17 տարեկան) | Ուկրաինա Լվով | մինչև 54 | |
2003 | Պատանիների Եվրոպայի առաջնություն (մինչև 17 տարեկան) | Լեհաստան Վարշավա | մինչև 54 | |
2004 | Պատանիների աշխարհի առաջնություն (մինչև 19 տարեկան) | Հարավային Կորեա Ջեջու | մինչև 54 | |
Հայաստանի համար Հայաստան | ||||
2007 | Աշխարհի առաջնություն | ԱՄՆ Չիկագո | մինչև 64 | 1/4 եզրափակիչ |
2008 | Օլիմպիական խաղեր | Չինաստան Պեկին | մինչև 64 | 1/16 եզրափակիչ |
2008 | Եվրոպայի առաջնություն | Միացյալ Թագավորություն Լիվերպուլ | մինչև 64 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «13.World Junior Championships - Jeju, South Korea - June 10-20 2004». www.amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Rusian [sic] National Championships - Khanty-Manssiysk - February 26th - March 5th 2006». amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «14.World Championships - Chicago, USA - October 23 - November 3, 2007». www.amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «29.Olympic Games - Beijing, China - August 9-24 2008». amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Eduard Hambardzumyan». results.beijing2008.cn. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «37.European Championships - Liverpool, England - November 6-15 2008». amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Medallists by weight category» (PDF). AIBA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 16-ին.