Էդուարդո Բարիոս (իսպ.՝ Eduardo Barrios Hudtwalcker, հոկտեմբերի 25, 1884(1884-10-25)[1][2][3], Վալպարաիսո, Չիլի - սեպտեմբերի 13, 1963(1963-09-13)[1][2][3], Սանտյագո, Չիլի), չիլիացի բանաստեղծ, արձակագիր, պատմվածքագիր և դրամատուրգ, Չիլիի գրականության ազգային մրցանակի դափնեկիր[4]։

Էդուարդո Բարիոս
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1884(1884-10-25)[1][2][3]
ԾննդավայրՎալպարաիսո, Չիլի
Մահացել էսեպտեմբերի 13, 1963(1963-09-13)[1][2][3] (78 տարեկան)
Մահվան վայրՍանտյագո, Չիլի
Քաղաքացիություն Չիլի
ԿրթությունBernardo O'Higgins Military School?
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և դրամատուրգ
Զբաղեցրած պաշտոններMinister of Education of Chile?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներGracia Barrios?
 Eduardo Barrios Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդուարդո Բարիոսը ծնվել է 1884 թվականի հոկտեմբերի 25-ին[5]։ Հոր մահից հետո՝ 5 տարեկանում, նրա ընտանիքը տեղափոխվել է Լիմա, որտեղ մնացել է մինչև 15 տարեկանը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է զինվորական ուսումնարան, սակայն որոշ ժամանակ անց թողել է ուսումը։ Իր պատանեկության մեծ մասը նա շրջել է Լատինական Ամերիկայով, ծանոթանալ տարբեր երկրների մարդկանց ապրելակերպին, ապրուստը վաստակել է տարօրինակ աշխատանքներով[6]։ 1915 թվականին Էդուարդո Բարիոսը վերադարձել է հայրենիք, աշխատել տարբեր թերթերի ու ամսագրերի խմբագրություններում, այդ թվում՝ La Mañana, Zig Zag, revista Pacifico և revista Atenea։

1925-1959 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ կառավարությունում, եղել է կրթության նախարար (Կառլոս Իբանես դել Կամպոյի կառավարությունում (1927-1931 թթ.), աշխատել հանրային գրադարանների տնօրեն, համագործակցել տեղական մամուլի հետ։

Եղել է Չիլիի, Արգենտինայի և Բրազիլիայի գրական ակադեմիաների անդամ։

Մատենագիտություն խմբագրել

  • Del natural (վեպ, 1907)
  • Mercedes en el tiempo (վեպ, 1910)
  • Lo que niega la vida y por el decoro (վեպ, 1913)
  • El niño que enloqueció de amor (վեպ, 1915)
  • Vivir (պիես, 1916)
  • Un Perdido (վեպ, 1917)
  • Papá y mamá (վեպ, 1920)
  • El Hermano Asno (վեպ, 1922)
  • Páginas de un pobre diablo (վեպ, 1923)
  • Y la vida sigue (վեպ, 1925)
  • Tamarugal (վեպ, 1944)
  • Teatro escogido (1947)
  • Gran Señor y Rajadiablos (վեպ, 1948)
  • Los Hombres del Hombre (1950)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Eduardo Barrios
  5. VivaLeer (2015 թ․ մարտի 23). «Primer siglo de El niño que enloqueció de amor». Viva Leer (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Eduardo Barrios | Chilean writer». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդո Բարիոս» հոդվածին։