Էդմունդ Հալլեյ
Էդմունդ Հալլեյ[5] (անգլերեն` Edmond Halley, հոկտեմբերի 29 (նոյեմբերի 8), 1656[1], Haggerston, Հակնի, Մեծ Լոնդոն, Անգլիա - հունվարի 14 (25), 1742[2][3], Գրինվիչ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի աստղագետ և երկրաֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
Էդմունդ Հալլեյ անգլ.՝ Edmond Halley | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 29 (նոյեմբերի 8), 1656[1] Haggerston, Հակնի, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Մահացել է | հունվարի 14 (25), 1742[2][3] (85 տարեկան) Գրինվիչ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գերեզման | St Margaret's, Lee |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | դեիզմ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, աստղագետ, օդերևութաբան, քարտեզագիր, փիլիսոփա, ժողովրդագիր, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և կլիմայաբան |
Հաստատություն(ներ) | Գրինվիչի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | Երկրաֆիզիկա, Օդերևութաբանություն, Ժողովրդագրություն, մաթեմատիկոս, օդերևութաբան, ֆիզիկոս, աստղագիտություն և աստղագետ |
Պաշտոն(ներ) | Astronomer Royal? |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Սուրբ Պողոսի դպրոց, Թագավորական քոլեջ և Օքսֆորդի համալսարան[4] |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և անգլերեն[3] |
Հայտնի աշակերտներ | James Pound?[4] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Mary Tooke? |
![]() |
Հալլեյը սովորել է Օքսֆորդի համալսարանում, 1703 թ.-ից եղել է նույն համալսարանի պրոֆեսոր, 1720 թ.-ից՝ Գրինվիչի աստղադիտարանի տնօրեն։ 1676–1678 թթ.-ին Հալլեյը կազմել է Հարավային երկնքի 341 աստղերի հեռադիտակային առաջին աստղացուցակը (կատալոգ)։ Նա առաջինն է հաստատել գիսավորի պտույտի պարբերականությունը (Հալլեյի գիսավորինը 76 տարի է)։ Սեփական միջոցներով հրատարակել է Իսահակ Նյուտոնի «Բնափիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը և արաբերենից թարգմանել ու հրատարակել է Ապոլոնիուս Պերգացու մաթեմատիկական աշխատանքները։ Մասնակցելով 1698–1700 թթ.-ին կազմակերպված արշավախմբին՝ կազմել է երկրամագնիսական մանրամասն քարտեզ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 58։ ISBN 99941-56-03-9
ԱղբյուրներԽմբագրել
- Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 8։