Էդի Քեմփբել (անգլ.՝ Edie Campbell, սեպտեմբերի 25, 1990(1990-09-25) կամ 1990[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի մոդել։

Էդի Քեմփբել
անգլ.՝ Edie Campbell
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1990(1990-09-25) (33 տարեկան) կամ 1990[1]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍբ Պետրոսի աղջկական դպրոց
Մասնագիտությունմոդել
Ծնողներհայր՝ Roderick Hugo Campbell?[1], մայր՝ Sophie Hicks?[1]
 Edie Campbell Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Քեմփբելը սկսեց աշխատել մոդել, երբ հայտնվեց Vogue ամսագրի էջերում՝ Լոնդոնում ապրող և մեծացող երիտասարդների մասին հոդվածում[2], լուսանկարահանված Մարիո Տեստինոյի կողմից։ Տեստինոն հավանում է աղջկան և դարձնում Քեմփբելին Բարբերի ապրանքանիշը գովազդող մոդելը՝ Քեյթ Մոսի հետ միասին[3][4]։ Քեմփբելն այժմ VIVA Model Management մոդելային գործակալության հետ ստորագրել է պայմանագիր։

Գովազդել է նաև Cacharel–ի, Քրիստիան Դիորի, Մարկ Ջակոբսի, Բոտեգա Վենետայի, Կարլ Լագերֆելդի, Լանվինի, Ալեքսանդր Մակքուինի, Hugo Boss–ի, Yves Saint Laurent–ի, Ջիլ Սանդերի և Լուիս Վիտոնի ապրանքանիշները[5]։ Քայլել անցուղիներով հայտնի բրենդների՝ Բարբերիի, Հերմեսի, Շանելի, Քրիստիան Դիորի, Քելվին Քլայնի, Բալենսիագայի, Թակունի, Կաչարելի և Yves Saint Laurent–ի համար[6]։ Հայտնվել է հայտնի Numero, Love, բրիտանական, իտալական, ամերիկյան Vogue, W և այլ ամսագրերի շապիկներին[7]։ Քեմփբելը եղել է Կարլ Լագերֆելդի սիրելի մոդելներից[8], հատկապես այն ժամանակ, երբ Քեմփբելն արեց Շանելի գարուն/ամառ 2012 ցուցադրության փակումը՝ հարսի կերպարում[9]։ Նա արել է աշուն/ձմեռ 2013 սեզոնի բացման արարողությունը Մարկ Ջակոբսի, Ջիլ Սանդերի, Լուիս Վիտոնի շոուների, ինչպես նաև բացել և փակել Բարբերիի հավաքածուի ցուցադրությունը[10]։

2013 թվականի ապրիլին նա հայտնվեց բրիտանական և իտալական Vogue ամսագրերի շապիկներին միառժամանակ, իսկ մայիսյան իտալական Vogue–ի համարին նա կրկին հայտնվեց շապիկին՝ Կարեն Էլսոնի հետ միասին։ Քեմփբելը LOVE ամսագրի աշուն/ձմեռ 2013 համարների չորս շապիկներից մեկի դեմքն էր։ Նույն տարում նա հայտնվեց նաև գերմանական Vogue–ի շապիկին[11][12]։ 2014 թվականի փետրվարին հայտնվեց Self Service ամսագրի 20–րդ հոբելյարական համարի, գարուն 2014 i-D համարի[13] և ճապոնական Vogue–ի ապրիլյան համարի շապիկներին։ 2014 թվականի սեպտեմբերյան և հուլիսյան Vogue ամսագրի շապիկների դեմքն էր։

British Fashion Awards մրցանակաբաշխության կողմից Քեմփբելը 2013 թվականի դեկտեմբերին դարձավ «Տարվա մոդել»[14]։ Մրցանակը հանձնեց նրան լուսանկարիչ Թիմ Վոլկերը, ում հետ Քեմփբելը բազմիցս աշխատել էր։

2013 թվականին նա արեց իր ժուռնալիստիկայի առաջին քայլերը՝ գրելով հոդված բրիտանական Harper's Bazaar ամսագրի համար[15]։ Ինչպես նաև խմբագրել է որոշ հոդվածներ Love ամսագրի աշուն/ձմեռ 2014 համարներում[16]։

Անձնական կյանք խմբագրել

Քեմփբելը մեծացել է Լոնդոնում։ Նրա մայրը՝ Սոֆի Հիքսը, ճարտարապետ է[17]։ Նրա քույրը՝ Օլիմպիան, նույնպես մոդել և դերասանուհի է[18]։

Քեմփբելը հմուտ ժոկեյիստ է։ Մասնակցել է 2011 թվականի հուլիսի «Goodwood Racecourse» մրցույթին և զբաղեցրել առաջին հորիզոնականը, դառնալով առաջին կինը հաղթած բարեգործական ձիարշավում[19]։

Քեմփբելը սիրային կապերի մեջ է Օտիս Ֆերիի հետ[20]։

Նա «The Reading Agency» բարեգործական թիմի անդամ է։ Նա նաև աջակցում է «MyVoiceUK» ծրագրին, որը ստեղծում է կարդալու և գրելու հնարավորություններ երիտասարդների համար[21][22]։

Կրթություն խմբագրել

Քեմփբելը հաճախել է Սբ․ Փոլի Աղջիկների դպրոցը Լոնդոնում։ Հետագայում գերազանց սովորել է Լոնդոնի համալսարանում՝ արվեստի պատմության բաժնում[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
  2. Tatler http://www.tatler.com/the-tatler-list/c/edie-campbell Արխիվացված 2015-09-10 Wayback Machine
  3. «New Beauty». Vogue.co.uk. 2009 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «Supermodel-prodigy, at just 18 the face of Burberry and [[Marc Jacobs]], Edie Campbell surprises with her irresistible sense of humor». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  5. Hermione Eyre (2010 թ․ սեպտեմբերի 16). «Edie Campbell and the minx effect - Fashion - Life & Style - London Evening Standard». Standard.co.uk. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Edie Campbell Model & Catwalk Walking Training (Vogue.com UK)». Vogue.co.uk. 2011 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «Joan and Sophie Hicks and Edie and Olympia Campbell». W Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Edie Campbells London Fashion Week Tips (Vogue.com UK)». Vogue.co.uk. 2012 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «Edie Campbell and Alice Dellal talk Chanel (Vogue.com UK)». Vogue.co.uk. 2012 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «Paris Fashion Week: Marc Jacobs's last show for Louis Vuitton - Telegraph». Fashion.telegraph.co.uk. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Edie Campbell Covers Vogue Germany November 2013 in Lanvin». Fashiongonerogue.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  12. http://selfservicemagazine.com/#/self-service-n40/
  13. փետրվարի 7, 2014 (2014 թ․ փետրվարի 7). «Edie Campbell Goes Mullet-Less for Spring 2014 i-D Cover - Celebrity hair». Hji.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. «British Fashion Awards». British Fashion Awards. 2013 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  15. «Hidden Depths by Edie Campbell | Harper's Bazaar». Harpersbazaar.co.uk. 2013 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  16. http://fashionista.com/2014/03/edie-campbell-is-the-latest-model-turned-editor-for-love-magazine#awesm=~oCOQltT8BVNRtU
  17. Silvia Frau (2010 թ․ մարտի 19). «Edie Campbell». Vogue.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  18. «Rising Stars of 2013 - the top 20 to watch». Evening Standard.
  19. «Glorious Goodwood: Edie Campbell wins all ladies race as Courtney Love leads the style stakes - Telegraph». Fashion.telegraph.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  20. «The Tatler List». Tatler. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  21. «Edie Campbell». Reading Agency. 2014 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  22. «Bookish Beauty (Vogue.com UK)». Vogue.co.uk. 2012 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  23. «Edie Campbell Interview (Vogue.com UK)». Vogue.co.uk. 2010 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդի Քեմփբել» հոդվածին։