Էդիսոն Թիմլին

ամերիկացի դերասանուհի

Էդիսոն Ջեյն Թիմլին (անգլ.՝ Addison Jayne Timlin ; ծնվ․. 29 հունիսի 1991, Փենսիլվանիա, ԱՄՆ ), ամերիկացի դերասանուհի։

Էդիսոն Թիմլին
Ծննդյան թիվ՝հունիսի 29, 1991(1991-06-29) (33 տարեկան)
Ծննդավայր՝Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և թատրոնի դերասանուհի
IMDb։ID 1789970

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։

Իր կարիերան սկսել է 9 տարեկանում. 2000-2001 թվականներին մասնակցել է բրոդվեյյան շրջագայությանը՝ «Էննի » մյուզիքլի բեմականացմամբ։ Թիմլինի կինոկարիերան սկսվել է 2005 թվականին « Դավաճանության գինը » ֆիլմում նկարահանվելով, որտեղ նա խաղում է 1-ին տիպի շաքարախտով տառապող 14-ամյա աղջկա՝ Էմիի դերը։ Այս դերակատարման համար Թիմլինն արժանացել է քննադատների դրական արձագանքներին։ Նա նկարահանվել է Californication սերիալի չորրորդ եթերաշրջանի մի քանի դրվագներում՝ խաղալով կինոաստղ Սաշա Բինգհեմի դերը[1]։ 2017-2018 թվականներին դերակատարմամբ կանոնավոր կերպով հանդես է եկելլ «Ստարտափ» հեռուստասերիալում[2] ։ Հիշարժան դերասանական աշխատանքներից է նաև Քոլին Լանսֆորդի կերպարի մարմնավորումը 2016 թվականին նկարահանված Little Sister / Փոքր քույրը ֆիլմում[3]։

Անձնական կյանք

խմբագրել

2019 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Թիմլինը նշանվել է դերասան Ջերեմի Ալեն Ուայթի հետ[4] ։ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին զույգն ամուսնացավ[5] ։ Զույգն ունի երկու դուստր՝ Էզեր Բիլի Ուայթը (ծնված 2018 թվականի հոկտեմբերի 20-ին)[6] և Դոլորես Ուայլդ Ուայթը (ծնված 2020 թվականի դեկտեմբերի 12-ին)[7] ։ Դերասանուհի Դակոտա Ջոնսոնը դարձել է Էզերի կնքամայրը[8] ։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Դավաճանության գինը Derailed Էմի Շայն
2006 կֆ The Isabel Fish Մեդի
2006 ս 3 ֆունտ 3 lbs Շառլոթ Հենսոն
2008 կֆ Man Էլիսոն
2008 ս Քաշմիրյան մաֆիա Cashmere Mafia Էմիլի Դրեյփեր
2008 ֆ Շրջանավարտներ Afterschool Էմի
2009 ս Օրենք և կարգ Law & Order Հեյլի Կոզլով
2010 հֆ Օր առաջին Day One Հանթեր
2011 ս Californication Californication Սաշա Բինգհեմ
2011 ս Օրենք և կարգ․ Լոս Անջելես Law & Order: Los Angeles Էրին Գրեյդին
2011 ս Լիգա The League աղջիկ
2012 ֆ Իսկական տղաներ Stand Up Guys Ալեքս
2012 ֆ Հարսանյաց վկայի մահը Best Man Down Ռամսի
2013 ֆ Սեր կամ սեքս The Bounceback Հեյլի
2013 ֆ Տարօրինակ Թոմասը Odd Thomas Սթորմի Լևելին
2013 ս Վերջին ժամ Zero Hour Ռեյչել Լյուիս
2014 ֆ Այդ անհարմար պահը That Awkward Moment Ալանա
2014 ֆ Արևամուտից վախեցող քաղաքը The Town That Dreaded Sundown Ջեյմի
2015 կֆ The Cycle Չկա տվյալ
2015 կֆ Craggio Սառա
2016 ֆ Փոքր քույրը Little Sister Քոլին Լանսֆորդ
2016 ֆ Երկար գիշեր, կարճ առավոտ Long Nights Short Mornings Ռապունցել
2016 ֆ Սեր՝ մեծ քաղաքի հանդեպ Chronically Metropolitan Լայլա
2016 ֆ Աղջիկը արկղում Girl in the Box Քոլին Սթեն
2016 կֆ TheWaiting Լիզ
2016 ֆ Անկյալները Fallen Լյուսինդա Փրայս
2017 ֆ Հավանիր ինձ Like Me Кийа
2017 ֆ Ենթարկում Submission Անջելա Արգո
2017 կֆ Chasing You Քեթ
2017-2018 ս Ստարտափ StartUp Մառա Չենդլեր
2019 ֆ Այլասեռվածը Depraved Շելլի
2019 ֆ When I’m a Moth Հիլարի Քլինտոն
2019 ֆ Ողջի պես Life Like Սոֆի
2019 ֆ Յոթ ձկան խրախճանք Feast of the Seven Fishes Քեթի
2019 ֆ Sleeping in Plastic Փեռլա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Andreeva, Nellie (2010 թ․ ապրիլի 14). «New Faces Join Showtime's Californication». Deadline.com via internet archive. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  2. Andreeva, Nellie (2017 թ․ ապրիլի 19). «Crackle Orders The Oath Drama Series Produced By 50 Cent & Movie In The Cloud, Renews Snatch & SuperMansion». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  3. Lodge, Guy (2016 թ․ մարտի 12). «SXSW Film Review: 'Little Sister'». Variety. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  4. «'Shameless' Star Jeremy Allen White Is Engaged to Girlfriend Addison Timlin». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  5. «Shameless Star Jeremy Allen White and Addison Timlin Expecting Second Child: 'Growing Family'». PEOPLE.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. Juneau, Jen; Guglielmi, Jodi (2018 թ․ հոկտեմբերի 21). «Jeremy Allen White and Addison Timlin Welcome a Daughter». People (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «Войти • Instagram». www.instagram.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. Claudia Willen. «35 celebrities who have famous godparents». Insider. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել