Էդինբուրգյան բանտ (անգլ.՝ The Heart of Midlothian, տառացիորեն՝ «Միդլոթիանի սիրտը»), Վալտեր Սքոթի պատմավեպ, հրապարակված 1818 թվականին։ Մտնում է «Պանդոկապետի պատմվածքները» շարքի մեջ[1]։

Էդինբուրգյան բանտ
անգլ.՝ The Heart of Midlothian
Whistler James Arrangement in Yellow and Grey Effie Deans 1877.jpg
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուշոտլանդերեն և անգլերեն
Կերպար(ներ)Ջեդեդիա Քլեյշբոթամ
Նկարագրում էՄեծ Բրիտանիա
ՇարքՊանդոկապանի պատմվածքներ
ՆախորդՌոբ Ռոյ
ԵրկիրFlag of Scotland (1542–2003).svg Շոտլանդիա
ՀրատարակիչConstable & Robinson
Հրատարակման տարեթիվ1818
Թվային տարբերակgutenberg.org կայքում (անգլ.)]
Կայքwalterscott.lib.ed.ac.uk (անգլ.)]
Commons-logo.svg The Heart of Midlothian Վիքիպահեստում

Այժմ այն համարվում է գրողի լավագույն վեպերից մեկը, սակայն, չնայած առևտրային մեծ հաջողությանը, այն ժամանակների գրաքննադատների կողմից վեպը սառն է ընդունվել։ Հատկապես խիստ են գնահատել չորրորդ հատորը, որը որակել են ձգձգված։ British Review-ը հայտնել է իր ենթադրությունը, թե դա արվել է, գրողի եկամուտը բարձրացնելու համար։ The Monthly Review գրախոսականը որոշ սյուժետային գործընթացներ համարել է անհավանական[1]։

ՆախապատմությունըԽմբագրել

Արչիբալդ Քոնսթեբլի մոտ հրատարակելով իր նախկին «Ռոբ Ռոյ» վեպը՝ Սքոթը չափազանց գոհ մնավ նոր՝ Constable & Co. հրատարակչությունից, այդ իսկ պատճառով նա էլ չվերադարձավ Blackwood and Murray։ Նա նաև Քոնստեբլին հանձնեց «Պանդոկապետի պատմվածքները» շարքի մյուս վեպերը («Պուրիտանը» և «Սև թզուկը»)[1]։

Գրողը արագ ապաքինվեց վերջին հիվանդությունից, և 1818 թվականի հունվարի ու փետրվարին գրքի վրա ծավալված աշխատանքները ընթացան բարեհաջող։ Սքոթին պնդմամբ, իրեն ոգևորել էր մի անանուն նամակ։ Այնտեղ պատմվել է Հելեն Ուոքերի մասին, ով մինչև Լոնդոն ողջ ճանապարհը ոտքով գնացել է, որպեսզի իր քրոջից ներում ստանա, անարդարացիորեն նրան իր երեխայի սպանության մեջ մեղադրելու համար։ Հեղինակը այնքան արագ էր ձգտում ավարտել վեպը, որ մայիսին, փոփոխելով իր սովորույթները, աշխատում էր ոչ միայն ճաշից հետո, այլև օրվա առաջին կեսին[1]։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «The Heart of Midlothian (Tales of My Landlord, Second Series)» (անգլերեն)։ Edinburgh University Library։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-10