Էդիթ Քլիվզ Բառի (անգլ.՝ Edith Cleaves Barry, 1884, Բոստոն, ԱՄՆ - 1960), Բոստոնում ծնված ամերիկացի քանդակագործ, նկարիչ, նկարազարդող և դիզայներ[1]։ Արվեստ ուսումնասիրել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում Ֆրենկ Դյումոնդի և Ռիչարդ Է. Միլլերի հետ[2]։ Մեն նահանգի Քենեբանկ քաղաքում հիմնադրել[3] և 1936-1945 թվականներին աշխատել է որպես Բրիք Սթոր թանգարանի տնօրեն[4]։

Էդիթ Քլիվզ Բառի
Ծնվել է1884
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Մահացել է1960
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ և նկարազարդող

1939 թվականին, Մեծ ճգնաժամի տարիներին, ԱՄՆ ֆինանսների նախարարության գեղանկարչության և քանդակագործության բաժնից հանձնարարություն է ստացել նկարել The Arrival of the First Letter – Kennebunk Post Office from Falmouth – June 14, 1775 փոստային բաժանմունքի որմնանկարն իր հայրենի Քենենբանկ քաղաքում[5]։

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1884 թվականի մարտի 10-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում Չառլզ Դամեր Բառիի և Իդա Մորտոն (Թոմփսոն) Բառիի ընտանիքում։ Հայրը Henry W. Peabody & Co. ընկերության ներմուծման / արտահանման գործակալ էր նախ Բոստոնում, ապա՝ Նյու Յորքում[6]։ Հասակ է առել Նյու Ջերսի նահանգի Մոնտկլար քաղաքում։ Նրա երկու ծնողներն էլ կապ են ունեցել Մեն նահանգի Քենեբանկ քաղաքի հետ և ունեցել ընտանեկան տուն այդ քաղաքի պատմական շրջանի Ամառային փողոցում։

Էդիթը նախապատրաստական դպրոց է հաճախել Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքի Միսս Ուիլերի դպրոցում (այժմյան Ուիլերի դպրոց) և ավարտել 1904 թվականին։

1906 թվականից ամեն տարի ճանապարհորդել է Եվրոպա և զբաղվել իր արվեստով այնպիսի վայրերում, ինչպիսին է Ժիվերնին Ֆրանսիայում, Հռոմն Իտալիայում, Ավստրիան, Իսպանիան և Լոնդոնը։ Նա սովորել է Ֆրանսիայում բնակվող ամերիկացի նկարիչներ Ֆրեդերիկ Ֆրիզեկեի և Ֆրեդերիկ Մակմոնիսի մոտ։ Նրա եվրոպական ճանապարհորդությունների և արվեստի ուսուցման մասին գրառումներն ընդգրկված են Բրիք Սթոր թանգարանի արխիվներում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Opitz, Glenn B, Editor, Mantle Fielding's Dictionary of American Painters, Sculptors & Engravers, Apollo Book, Poughkeepsie NY, 1986
  2. McGlauflin, ed., Who’s Who in American Art 1938–1939 vol.2, The American Federation of Arts,Washington D.C., 1937
  3. Petteys, Chris, Dictionary of Women Artists: An international dictionary of women ratites born before 1900, G.K. Hall & Co., Boston, 1985
  4. Falk, Peter Hastings, Who Was Who in American Art, Sound View Press, Madison Connecticut, 1985
  5. Marling, Karal A. (1982). Wall-to-Wall America : A Cultural History of Post Office Murals in the Great Depression (First ed.). University of Minnesota Press. էջեր 272 to 276. ISBN 0816611165.
  6. «Our History». www.hwpeabody.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  7. «Collections | Learn More | Brick Store Museum» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել