Էդգար Միթչել
Էդգար Միթչել (Mitchell) (սեպտեմբերի 17, 1930[1][2][3][…], Hereford, Տեխաս, ԱՄՆ[1][4] - փետրվարի 4, 2016[5][2][3][…], West Palm Beach, Ֆլորիդա, ԱՄՆ[4]), ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի 1-ին կարգի կապիտան։ 1952 թվականից ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում։ Ավարտել է Պիտսբուրգի Կարնեգիի անվան և Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտները (1964)՝ ստանալով գիտության դոկտորի աստիճան։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1966 թվականից։ 1971 թվականի փետրվարի 1-10-ը, Ա․ Շեփարդի և Ս. Ռուսայի հետ, որպես լուսնախցիկի օդաչու, «Ապոլլոն-14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Լուսնի վրա մնացել է 33 ժ 30 ր (երկու անգամ դուրս եկել Լուսնի մակերևույթ՝ 4-ական ժ-ով)։
Էդգար Միթչել անգլ.՝ Ed Mitchell | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր | Hereford, Տեխաս, ԱՄՆ[1][4] |
Մահացել է | փետրվարի 4, 2016[5][2][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | West Palm Beach, Ֆլորիդա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, Քարնեգի Մելոն համալսարան, ԱՄՆ ՌԾՈւ սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոց և ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա |
Մասնագիտություն | սպա, տիեզերագնաց, օդաչու, ավիատիեզերքային ճարտարագետ, գործարար և սցենարիստ |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | Ազատության նախագահական շքանշան ԱՄՆ ՌԾՈւ «Վաստակաշատ ծառայության համար» մեդալ «Ակնառու ծառայության համար» մեդալ[7] և ԱՄՆ տիեզերագնացների փառքի սրահ |
Edgar Mitchell Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Митчелл Эдгар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.bloomberg.com/news/articles/2016-02-05/edgar-mitchell-astronaut-with-epiphany-in-space-dies-at-85
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.palmbeachpost.com/news/news/local/apollo-14-astronaut-edgar-mitchell-85-dies-in-west/nqKdg/
- ↑ LIBRIS — 2016.
- ↑ https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 534)։ |