Էդգար Սթիվեն Դավիդս (հոլ.՝ Edgar Steven Davids, մարտի 13, 1973(1973-03-13)[1][2][3], Պարամարիբո, Նիդերլանդների Թագավորություն), հոլանդացի ֆուտբոլիստ Սուրինամից։ Նա խաղերի ընթացքում կրում էր հատուկ ակնոց, քանի որ տեսողության հետ կապված հազվագյուտ հիվանդություն ուներ (գլաուկոմա

Էդգար Սթիվեն Դավիդս
հոլ.՝ Edgar Davids
Անձնական տվյալներ
Ազգությունը Նիդերլանդներ հոլանդացի
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Մականուն Պիդբուլ, Պիրանիա, Բուլդոգ
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1973 (51 տարեկան)
Ծննդավայր Պարամարիբո, Նիդերլանդներ Նիդերլանդներ
Հասակ 169 սմ
Քաշ 65 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991-1996
1996-1998
1998-2004
2004
2004-2005
2005-2007
2007-2008
2010
2010-2014
Նիդերլանդներ Այաքս
Իտալիա Միլան
Իտալիա Յուվենտուս
Իսպանիա Բարսելոնա
Իտալիա Ինտերնացիոնալ
Անգլիա Տոտենհեմ Հոթսպուր
Նիդերլանդներ Այաքս
Անգլիա Քրիստալ Պելաս
Անգլիա Բարնետ
106 (20)
19 (2)
159 (8)
24 (2)
16 (0)
40 (1)
30 (1)
6 (0)
35 (1)
Ազգային հավաքական
1994-2005 Նիդերլանդներ Նիդերլանդներ 74 (6)
Մարզչական կարիերա
2011-2012
2012-2014
Նիդերլանդներ Այաքս
Անգլիա Բարնետ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ամստերդամական «Այասկայի» սան է եղել։ Առաջին թիմային խաղը եղել է 1991 թվականի սեպտեմբերի 8-ին։ Նա շատ արագ դարձավ մեկնարկային խաղացող, և օգնեց ակումբին հաղթելու 1992 թվականի ՈՒԵՖԱ-ում և 1995 թվականի Չեմպիոնների լիգայում։ 1996 թվականի նա եղավ Իտալիայում՝ «Միլան»-ում։ Նա մշտապես հանդիպում էր միլանական ակումբին, բայց 1997 թվականին նա տեղափոխվեց «Յուվենտուս»։ Դավիդսը արագ կերպով մտավ թուրինական ակումբ, և այնտեղ ունեցավ երեք խաղ (1998, 2002, 2003)։ Դուրս գալով թուրինական ակումբից, իր կարիերան անկում ապրեց։

Նա մի որոշ ժամանակ խաղացել է «Բարսելոնա»-յում (2004), իտալական «Իտերնացիոնալում» (2004/05) և անգլիական «Տոտենհեմում» (2005/07)։ 2007 թվականին նա կրկին վերադարձավ «Այաքս», օգնեց թիմին նվաճել Հոլանդական Գավաթը։ 2008 թվականին լրացավ կնքած պայմանագիրը «Այաքս»-ի հետ, և Դավիդսը դարձավ ազատ գործակալ։ 2008 թվականի աշնանաը նա կարող էր անցնել «Լոս Անջելես Գելեքսին»։ 2009 թվականի սեպտեմբերին նա կարող էր գնալ «Վիթեսս», իսկ նոյեմբերին «Լեսթեր Սիթի», բայց նա չի համաձայնում հադես գալ այս ակումբներում։

2010 թվականի օգոստոսի 20-ին Դիավիդսը պայմանագիր է կնքել անգլիական «Քրիստալ Պելաս» ակումբի հետ[4][5]։ 2010 թվականի օգոստոսի 8-ին դադարեցրեց պայմանագիրը[6][7]։

Հավաքականում կարիերա խմբագրել

1994 թվականին ազգային հավաքականում խաղաց առաջին անգամ։ Նիդեռլանդական ակումբում, Եվրո-96-ի ժամանակ նրան հանեցին խաղից, քանի որ վիրավորել էր Գուս Հիդինկին։ Սակայն Հիդինկը նրան ազատ արձակեց, 1998 թվականի չեմպիոնների լիգայում խաղալու համար, Դավիդսը խաղաց մրցաշարի բոլոր խաղերին։ Եվրո 2000 թ.-ի ժամանակ Դավիդսը կրկին հավաքական թիմում էր։ Նա մասնակցել է նաև Եվրո 2004 թ.-ին։

Մարզչական կարիերա խմբագրել

2011 թվականի հունիսի 2-ին Թդգար Դավիդսը վերադարձավ «Այաքս», որպես խաղի հետևող։ 2012 թվականի ապրիլի 13-ին Դավիդսը հրաժարական է տվել[8][9]։

2012 թվականի հոկտեմբերի 11-ին Դավիդսը դարձավ անգլիական «Բարնեթ» ակումբի խաղային մրցավար[10][11]։ 2012 թվականի դեկտեմբերի 28-ին նա դարձավ խմբի գլխավոր մարզիչ[12]։

2013 թվականի դեկտեմբերին նա հայտարարեց, որ ցանկանում է ավարտել իր ֆուտբոլային կարիերան («Բարնեթ»-ում իր երկրորդ կարմիր քարտը ստանալուց հետո)[13]։

2014 թվականի հունվարի 14-ին ակումբի պաշտոնական կայքը հայտարարում է, որ Դավիդսը հրաժարվել է իր պաշտոնից[14]։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Այաքս» խմբագրել

  • Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն|Էրեդիվիզիայի չեմպիոն (3)։ 1993/94, 1994/95, 1995/96
  • Նիդեռլանդների գավաթակիր (2)։ 1993, 2007
  • Նիդեռլանդների սուպերգավաթակիր (3)։ 1993, 1994, 1995
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում հաղթող (1)։ 1995
  • ՈՒԵՖԱ-ի գավաթակիր (1)։ 1992
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (1)։ 1996
  • Միջմայրցամաքային գավաթակիր (1)։ 1995
  • Ընդհանուր։ 12 մրցանակ

  «Յուվենտուս» խմբագրել

  • Իտալիայի չեմպիոն (3)։ 1997/98, 2001/02, 2002/03
  • Իտալիայի սուպերգավաթակիր (2)։ 2002, 2003
  • Ինտերտոտոյի գավաթակիր (1)։ 1999
  • Ընդհանուր։ 6 մրցանակ

  «Ինտեր» խմբագրել

  • Իտալիայի գավաթակիր (1)։ 2005
  • Ընդհանուր։ 1 մրցանակ

  Նիդերլանդների ազգային հավաքական խմբագրել

  • Աշխարհի առաջնությունում 4-րդ տեղ։ 1998
  • Բրոնզե մեդալակիր Եվրոպայի առաջնությունում։ 2000, 2004

Անձնական ձեռքբերումներ խմբագրել

  • 1998 թվականին ընդգրկվել է համաշխարհային գավաթակիրների մեջ
  • Ընդգրկվել է 2000 թվականի Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում
  • Եղել է ՖԻՖԱ 100 ցուցակում

Փաստեր խմբագրել

  • Երբ նա երեխա էր, երազում էր լինել հարձակվող, բայց իր կարիերայում միշտ եղել է կիսապաշտպան։
  • 1994 թվականի իր առաջին խաղն ավարտվեց 0։ 1 հաշվով։
  • Նրան «Պիտբուլ» մականուն տվեց իր մարզիչ Լուի վան Գալը։
  • Եղել է միակ խաղացողը, որին թույլ են տվել խաղալ ակնոցներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Davids signs for Crystal Palace» (անգլերեն). Reuters. 20.08.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «Davids Signing Confirmed» (անգլերեն). Crystal Palace FC. 21.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Davids calls time on Palace» (անգլերեն). Sky Sports. 8.11.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. «Davids Departs» (անգլերեն). Crystal Palace FC. 8.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «Olfers en Davids: functie ter beschikking» (հոլանդերեն). Officiële website van de AFC Ajax. 10.04.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. «Davids en Olfers treden af» (հոլանդերեն). Officiële website van de AFC Ajax. 13.04.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. «Dutch legend Davids signs for Barnet FC» (անգլերեն). Official Website of Barnet FC. 11.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. «Holland-Legende Davids heuert beim FC Barnet an» (գերմաներեն). transfermarkt.de. 12.09.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. «Mark Robson Announced» (անգլերեն). Official Website of Barnet FC. 28.12.2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  13. Давидс после третьего удаления за сезон решил завершить карьеру игрока
  14. «EDGAR DAVIDS LEAVES BARNET FC» (անգլերեն). BARNET FC. 2014 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդգար Դավիդս» հոդվածին։