Էդգարաս Յանկաուսկաս
Էդգարաս Յանկաուսկաս (լիտ.՝ Edgaras Jankauskas, մարտի 12, 1975[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի նախկին ֆուտբոլիստ (հարձակվող), Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ։ Խաղացել է 9 տարբեր երկրների ակումբներում և 20 տարի հանդես է եկել Լիտվայի ազգային հավաքականի կազմում։ 2004 թվականին «Պորտու» ակումբի կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայում՝ դառնալով լիտվացի առաջին ֆուտբոլիստը, որ հաղթել է այդ առաջնությունում։ Հինգ անգամ ճանաչվել է Լիտվայի տարվա ֆուտբոլիստ (1997, 1998, 2000, 2001, 2004)։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | լիտվացի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
ԽՍՀՄ Լիտվա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 12, 1975[1][2] (49 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 193 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 84 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԷդգարաս Յանկաուսկասն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Վիլնյուսի «Պաներիսե» ակումբում, իսկ 16 տարեկան հասակում տեղափոխվել է «Ժալգիրիս», որտեղ խաղացել է 1991 թվականից մինչև 1996 թվականը։ Դրանից հետո նա հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ[4] (1996) և «Տորպեդո» (1997) ակումբներում։ 1997 թվականի աշխանը Էդգարաս Յանկաուսկասը տեղափոխվել է բելգիական «Բրյուգգե» ակումբ՝ նրա հետ կնքելով 4,5 տարվա պայմանագիր։ Նոր ակումբում խաղալ սկսել է մեծ հաջողությամբ. առաջին հինգ խաղերի ընթացքում նա խփել է վեց գոլ։ Մրցաշրջանի արդյունքներով՝ դարձել է Բելգիայի չեմպիոն։ 2000 թվականի հունվարին նա իսպանական «Ռեալ Սոսիեդադ» ակումբը Էդգարաս Յանկաուսկասի համար վճարել է 2,3 միլիոն եվրո, ինչը լիտվացի ֆուտբոլիստի համար վճարված ամենաբարձր գումարն էր։ Մեկուկես տարի անց ֆուտբոլիստը վարձավճարով ուղարկվել է պորտուգալական «Բենֆիկա» ակումբ, որի կազմում նա խաղացել է 2001/02 մրցաշրջանում։ Դրանից հետո նա պայմանագիր է կնքել Ժոզե Մոուրինյոյի «Պորտու» ակումբի հետ։ Վերջինիս կազմում Էդգարաս Յանկաուսկասը երկու անգամ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունում, մեկ անգամ դարձել է Պորտուգալիայի գավաթակիր, ինչպես նաև հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջնությունում և Չեմպիոննարի լիգայում։ Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո Էդգարաս Յանկաուսկասը վարձավճարով ուղարկվել է ֆրանսիական «Նիս» ակումբ[5], իսկ 2005 թվականին նա պայմանագիր է կնքել լիտվական «Կաունաս» ակումբի հետ և անմիջապես վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական ակումբ, որը, ինչպես և «Կաունասը», պատկանում էր Վլադիմիր Ռոմանովին։
2006 թվականին իր թիմի հետ զբաղեցրել է երկրորդ տեղը Չեմպիոնների լիգայում[6][7] և հաղթել է Շոտլանդիայի գավաթի խաղարկությունում։ 2007 թվականին նա պայմանագիր է կնքել Կիպրոսի ԱԵԿ (Լառնակա) ակումբի հետ։ 2010 թվականին Էդգարաս Յանկաուսկասը հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլիստի իր կարիերան վնասվածքների պատճառով[8], սակայն հաջորդ տարվա փետրվարին միացել է Վորոնեժի «Ֆակել» ակումբում, որի կազմում մի քանի ամիս խաղալուց հետո ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
Մարզչական
խմբագրել2011 թվականի հուլիսին Էդգարաս Յանկաուսկասը նշանակվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի մարզիչ-թարգմանիչ[9]։ 2012 թվականին հուլիսին նա դարձել է «Հորտ» ակումբի մարզչի օգնական[10]՝ այդ պաշտոնում մնալով մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը[11]։
2016 թվականին Էդգարաս Յանկաուսկասը նշանակվել է Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ։
Նվաճումներ
խմբագրել- Չեմպիոնների լիգայի հաղթող - 2003/04
- ՈՒԵՖԱ-ի գավաթակիր - 2002/03
- Լիտվայի գավաթակիր - 1993, 1994
- Բելգիայի չեմպիոն - 1997/98
- Բելգիայի սուպերգավաթակիր - 1998
- Պորտուգալիայի չեմպիոն - 2002/03, 2003/04
- Պորտուգալիայի գավաթակիր - 2002/03
- Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2003, 2004
- Շոտլանդիայի գավաթակիր - 2005/06
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Эдгарас Янкаускас: «Моуринью никогда не был папочкой»
- ↑ ««Относительная стабильность», стр. 3». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Jankauskas to set French first; UEFA.com, 31 August 2004
- ↑ Hearts 3–0 Motherwell; BBC Sport, 18 February 2006
- ↑ Falkirk 1–2 Hearts; BBC Sport, 25 March 2006
- ↑ Янкаускас завершил карьеру игрока(չաշխատող հղում)
- ↑ Янкаускас назначен тренером-переводчиком «Локомотива» Արխիվացված 2011-07-19 Wayback Machine Официальный сайт ФК "Локомотив
- ↑ «Hearts appoint Edgaras Jankauskas as Hearts assistant». BBC Sport. 2012 թ․ հուլիսի 2. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Hearts: Edgaras Jankauskas & board member leave club». BBC Sport. 2013 թ․ մայիսի 22. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիճակագրությունը soccerbase.com կայքում Արխիվացված 2007-12-28 Wayback Machine
- Էջը Sportbox.ru կայքում (ռուս.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդգարաս Յանկաուսկաս» հոդվածին։ |