Զարինե (գյուղ)

(Վերահղված է Զռնելից)

Զարինե կամ Զռնել, գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։

Գյուղ
Զարինե
Zarine
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
Այլ անվանումներԶիրպել, Զռնել
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Զարինե (գյուղ) (Ադրբեջան)##
Զարինե (գյուղ) (Ադրբեջան)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղի ավերակները գտնվում են Կուքի (Քյուքիչայ) վտակի վերին հոսանքի շրջանում, Կուքի գյուղից 4—5 կմ արևելք՝ մի մեծ ժայռի տակ[1]։

Անվանում խմբագրել

Ըստ ավանդության այս գյուղի հին անունը եղել է Զարինե, որը հետագայում աղավաղվել և դարձել է Զիրպել, Զռնել[1]։

Պատմություն խմբագրել

Պատմական գյուղը բավական մեծ է եղել, այդ են վկայում այժմյան ավերակներում պահպանված մոտ 600 քանդակազարդ տապանաքարերը։ Գյուղից մոտավորապես 1 կմ վերև գտնվում է մի չորացած փոքրիկ լճակ, որի շուրջը կան չորս մեծ գուռեր։ Գյուղի շրջակայքում կան նաև բրոնզեդարյան բնակավայրեր, որոնց պեղումներից Բ. Ալեքսանյանը հայտնաբերել է խեցեղեն և այլ հնագիտական իրեր[1]։

Բնակչություն խմբագրել

Այս գյուղից հայերը տեղափոխվել են 1830—1840 թվականներին, որից հետո այստեղ՝ մինչև 1969 թվականը, բնակություն են հաստատել ադրբեջանցիները[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Զարինեի բարձրաբերձ ժայռի վրա գտնվում է գյուղի ամրոց-բերդը, որի հետքերը մինչև օրս տեսանելի են։ Ամրոցը իր բնական դիրքի շնորհիվ անառիկ է եղել, շրջապատված ամուր պարիսպներով։ Գյուղի հյուսիսարևելյան մասում դեռևս նկատելի են Զարինի եկեղեցու ավերակների հետքերը, որը 1873 թվականին կանգուն հուշարձան է եղել։ Գերեզմանատան հուշարձաններից արժանահիշատակ են նրա 11-12-րդ դարերի մի շարք խաչքարերը[1]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել