Զոֆիա Յարոշևսկայա

Լեհ դերասանուհի

Զոֆիա Յարոշևսկայա (սեպտեմբերի 25, 1902(1902-09-25)[1][2][3], Իրբիտ, Irbitsky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1985(1985-09-25)[1][2][3], Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), թատրոնի, կինոյի և հեռուստաընկերության լեհ դերասանուհի, ռեժիսոր, ուսուցիչ։ Լեհաստանի պետական մրցանակի դափնեկիր (1953, 1955, 1968 թվականներ)։

Զոֆիա Յարոշևսկայա
լեհ.՝ Zofia Jaroszewska
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1902(1902-09-25)[1][2][3]
ԾննդավայրԻրբիտ, Irbitsky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 25, 1985(1985-09-25)[1][2][3] (83 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՍալվատորի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և թատերական ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ և Ակադեմիական ոսկե դափնի
 Zofia Jaroszewska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1920 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, որոշ ժամանակ սովորել է դաշնամուր նվագել Վարշավայի կոնսերվատորիայում, հետո 1921-1922 թվականներին սովորել է Վարշավայի դրամատիկական դպրոցում։ 1922 թվականին ավարտեց Վարշավայի երաժշտական կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը (Հիմա Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան)։

1923 թվականին դեբյուտեց Զիգմունտ Կրասինսկովի «Իրիդիոն» դրամայի Էլսինոյի կերպարում, Լեհական Վիլնյուսի թատրոնում։ Ելույթ է ունեցել Վարշավայի, Կրակովի և Վիլնյուս թատրոններում։

1928 թվականից, երկրորդ համաշխարհայի պատերազմի սկզբից առաջ, դարձավ Կրակովի Սլովացկովի անվան թատրոնի դերասանուհի։ Գերմանական օկուպացիայի ժամանակ նա աշխատել է քաղաքի էլեկտրակայանում։

Ազատումից հետո շարունակեց ելույթ ունենալ Կրակովի բեմերում, Յուլիուշ Սլովացկովի անվան թատրոնում (1945-1946 թվականներ, 1955-1957 թվականներ և 1961-1972 թվականներ), Դրամատիկական թատրոնում (1946-1954 թվականներ) և Հին թատրոնում (1954-1955 թվականներ և 1957-1961 թվականներ)։

Խաղացել է ինչպես կատակերգական, այնպես էլ դրամատիկական դերեր։ 1963-1972 թվականներին դասավանդել է Կրակովի Պետական բարձրագույն թատերական դպրոցում։ 1967 թվականից եղել է Լոջի կինոդպրոցի պրոֆեսոր։

Մասնակի թատրոնի դերեր խմբագրել

  • Մերիլա, Ա. Միզկեվիչի «Քեռիներ»
  • Լուիզա, Ա. Տոլստոյի «Դանտոնի Մահը»
  • Ամալիա, ֆ. Շիլլերի «Ավազակներ»
  • Լյուբով Յարովայա, Կ. Տրենեվայի «Լյուբով Յարովայա»
  • Աննա Պավլովնա, Լ. Տոլստոյ «Պայծառության պտուղներ»
  • Ռենեվսկայա, Ա. Չեխովի «Բալերի այգի»
  • Ֆեդրա, Ռասինայի «Ֆեդրա»
  • Ռաիսա, Ա. Օստրովսկու «Անտառ»
  • Ամանդա, Տ. Ուիլյամս «Ապակե այգեգործարան»

Նկարահանվել է ֆիլմերում և հեռուստատեսությունում։ Պատերազմից առաջ նկարահնվեց միայն երկու ֆիլմում, հաջորդ դերերը ֆիլմերում խաղաց քառասուն տարի անց։ Խաղացել է ընդհամենը 9 ֆիլմերում։

Մասնակի կինեմատոգրաֆիա խմբագրել

  • 1922 թվական, Խանդ, Մարգարիտա
  • 1933 թվական, Տասներկու աթոռներ, ապաստարանի աշխատող
  • 1975 թվական, Իմ տղաների տունը (1975 թվական), Յադվիգա Գորեցկայա
  • 1977 թվական, Տիկնիկ (հեռուստասերիալ), նախագահ Զասլավսկայա
  • 1977 թվական, Սահման, Կոլիչովսկա, Էլզբիետայի մորաքույրը
  • 1979 թվական, Վիլկոյից երիտասարդ տիկնայք, Վիկտորի մորաքույրը
  • 1981 թվական, Պատուհան, Լոլա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 e-teatr.pl (польск.) — 2004.