Զորի Տոնիկյան

հայ ճարտարապետ

Զորի Արտակի Տոնիկյան (հոկտեմբերի 11, 1927(1927-10-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 26, 1990(1990-04-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1982

Զորի Տոնիկյան
Ի ծնեԶորի Արտակի Տոնիկյան
Ծնվել է1927 հոկտեմբերի 11
ԾննդավայրԵրևան
Մահացել էապրիլի 26, 1990(1990-04-26) (տարիքը 62)
Վախճանի վայրԵրևան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ
 Zory Tonikyan Վիքիպահեստում

Երաժիշտ Արտակ Տոնիկյանի որդին, ճարտարապետ Վիլեն Տոնիկյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1950 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1950-1990 թվականներին աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, 1972-1990 թվականներին՝ գլխավոր մասնագետ։ 1955 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ[1][2]։

Տոնիկյանի նախագծերով և համահեղինակությամբ կառուցապատվել են՝

Երևանում կառուցվել են՝

  • Սարաջևի անվան երաժշտական դպրոցը, 1956
  • «Կանազ» գործարանի հիվանդանոցային համալիրը, 1961
  • Քարի և սիլիկատների ինստիտուտի համալիրը, 1963-1968
  • «Հայհաստոցի» համալիրը, 1966-1967
  • Գենետիկայի ԳՀԻ, 1976

Գորիսում`

Աբովյանում`

  • ՀՀ ԳԱԱ Միկրոկենսաբանության ինստիտուտը, 1964-1988
  • Կենսաքիմիական պատրաստուկների փորձաարտադրական գործարանը, 1977

Արթիկում`

  • «Ապակեկաղապար» գործարանը, 1980

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր որկրորդ, Երևան, 2007.
  2. Тоникян Зори Артакович(չաշխատող հղում)