Վիլեն Տոնիկյան
հայ ճարտարապետ
Վիլեն Արտակի Տոնիկյան (ապրիլի 10, 1926, Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։
Վիլեն Տոնիկյան | |
---|---|
Ի ծնե | Վիլեն Արտակի Տոնիկյան |
Ծնվել է | ապրիլի 10, 1926 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1951) |
Պարգևներ |
Երաժիշտ Արտակ Տոնիկյանի որդին, ճարտարապետ Զորի Տոնիկյանի եղբայրը։
Կենսագրություն խմբագրել
1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1951 թվականից աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, 1965 թվականից՝ արդհանգույցների բաժնի գլխավոր ճարտարապետ։ 1955 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ[1][2]։
Համահեղինակների հետ կազմել է՝
- Հրազդան քաղաքի վարչահասարակական-մշակութային կենտրոնի մանրամասն (1989), նոր գլխավոր (1978-1980) հատակագծերը
- Մասիս արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1964
- Գագարին, Նուռնուս արդհանգույցների գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1965
- Ջրվեժ արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, , 1966
- Էջմիածին արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1972
- Բալահովիտ արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1978
- Չարենցավան արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1978
- Հաղթանակ արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1985
- Սպիտակ, Մայիսյան արդհանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծերը, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ հեղինակային խմբում, 1989
Երևանում նախագծել և կառուցել է՝
- «Կանազ» գործարանի բանավանը, 1950-1965
- Մանկամսուր (1952, այժմ՝ մանկական հիվանդանոց)
- Պրոֆիլակտորիում Նորքում (1957, այժմ՝ հյուրանոց)
- Սարաջևի անվան երաժշտական դպրոցը, 1956
- Քարի և սիլիկատների ինստիտուտի համալիրները, 1963-1968
Մրցանակներ խմբագրել
- ԽՍՀՄ տնտեսական նվաճումների բրոնզե մեդալ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Тоникян Вилен Артакович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.