Ֆրիդրիխ Զորգե
(Վերահղված է Զորգե Ֆրիդրիխից)
Ֆրիդրիխ Զորգե (նոյեմբերի 9, 1828[1], Բետաու, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն - հոկտեմբերի 26, 1906, Հոբոկեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ և Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), գերմանական մարքսիստ, միջազգային և ամերիկյան բանվորական շարժման գործիչ, Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի աշակերտն ու զինակիցը[2]։ Մասնակցել է Բադեն-Պֆալցյան ապստամբությանը (1849 թվական), որի պարտությունից հետո տարագրվել է Շվեյցարիա, ապա Բելգիա և Մեծ Բրիտանիա։ Լոնդոնում ծանոթացել է Կառլ Մարքսի հետ։ 1852 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, ուր ակտիվորեն մասնակցել է մարքսիզմի տարածմանը։ 1872 թ.-ից 1874 թվականներին առաջին ինտերնացիոնալի գլխավոր քարտուղարն էր։
Ֆրիդրիխ Զորգե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1828[1] |
Ծննդավայր | Բետաու, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1906 (77 տարեկան) |
Մահվան վայր | Հոբոկեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ կամ Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, երաժշտության ուսուցիչ և հեղափոխական |
Անդամություն | Առաջին ինտերնացիոնալ |
Friedrich Sorge Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119040921 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Неизвестные страницы бакинской жизни семьи Зорге (Тамара Гумбатова 2) / Проза.ру — национальный сервер современной прозы».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Զորգե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 706)։ |