Զոհրաբ Ղասաբյան

հայ պատմաբան

Ակնարկներ բուլղարահայ համայնքի պատմությանԱկնարկներ բուլղարահայ համայնքի պատմության

Զոհրաբ Ղասաբյան
Ծնվել էհունվարի 19, 1919(1919-01-19)
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 9, 2006(2006-03-09) (87 տարեկան)
Երևան, Հայաստան
Բնակության վայր(եր)Բուլղարիա
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Զոհրաբ Մարկոսի Ղասաբյան (հունվարի 19, 1919(1919-01-19), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 9, 2006(2006-03-09), Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1985

Կենսագրություն խմբագրել

Զոհրաբ Ղասաբյանը ծնվել է 1919 թվականին Կոստանդնուպոլսում։ 1922 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Բուլղարիայում[1]։ 1940 թվականին ավարտել է Պլովդիվի պետական արդյունաբերական ուսումնարանը, 1953 թվականին՝ Երևանի պետական համալսարանը։ Երկրորդ աշխարհամարտում (1939-1945) պարտիզաններին աջակցելու համար 1941 թվականին 17 ընկերների հետ կալանավորվել է, դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ 1944 թվականի օգոստոսին ազատվելով բանտից՝ կռվել է 3-րդ ուկրաինական ռազմաճակատում։

1946 թվականին հայրենադարձել է։ 1953-1956 թվականներին գործակցել է ՀԽՍՀ, 1960 թվականից՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ։ 1964-1970 թվականներին կնոջ՝ Ա. Գ. Քեդիյանի հետ արտասահմանում վարել է ընդհատակյա հետախուզական աշխատանք։ 1971-2006 թվականներին Զոհրաբ Ղասաբյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, 1981-1998 թվականներին՝ սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժնի վարիչ, ապա՝ թեմատիկ խմբի ղեկավար, առաջատար գիտաշխարտող, միաժամանակ 1997-2004 թվականներին դասախոսել է ԵՊԼՀ-ում, 2002-2005 թվականներին՝ ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանատան գլխավոր խորհրդական։

Աշխատությունները վերաբերում են հայկական գաղթավայրերի, մասնավորապես Բուլղարիայի հայ համայնքի պատմությանը։ Հայաստան-Բուլղարիա մշակութային կապերի ընկերության փոխնախագահ։

Պարգևներ խմբագրել

  • Հանրապետության Առաջին կարգի «Մադարյան հեծյալ» շքանշան (2003)[2]:

Երկեր խմբագրել

  • Հայ-բուլղարական բարեկամության պատմությունից, Ե., 1976[3]:
  • Բուլղարիայի հայ համայնքի պատմության ուրվագծեր (1896-1970), Ե., 1986:
  • Կրակոտ և անտեսանելի ճակատում (հուշեր անցյալից), Ե., 2005:
  • Ակնարկներ բուլղարահայ համայնքի պատմության, Հայկական ՍՍՀ ԳԱ, 1986 - 304 էջ[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ghazaryan Mikayel։ «զոհրաբ ղասաբյան :։ People Museum of Repatriation»։ www.hayrenadardz.org։ Վերցված է 2018-03-04 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «ԵՊՀ գրադարան քարտարան, Ղասաբյան, Զոհրաբ Մարկոսի»։ 89.249.207.20 (hy-Armn)։ Վերցված է 2018-03-04 (չաշխատող հղում)
  4. Ղասաբյան Զոհրաբ Մարկոսի (1986)։ Ակնարկներ բուլղարահայ համայնքի պատմության։ (1896-1970) (հայերեն)։ Հայկական ՍՍՀ ԳԱ 
  5. Paris Bibliothèque de l'Église apostolique arménienne -։ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Ղասաբյան , Զոհրաբ Մարկոսի»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2018-03-04