Զոլավոր շառաչող օձ (լատին․՝ Crotalus horridus), օձակերպերի կարգի փոսիկագլխայինների ընտանիքի իսկական շառաչող օձերի ցեղին պատկանող խիստ թունավոր օձատեսակ։

Զոլավոր շառաչող օձ
Զոլավոր շառաչող օձ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Փոսիկագլխայիններ
Տեսակ Զոլավոր օձ
Լատիներեն անվանում
Crotalus horridus
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Տեսակներ
  • C. h. atricaudatus
  • C. h. horridus
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Համարվում է շառաչող օձերի ցեղի ամենախոշոր օձը։ Համարվում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների էնդեմիկ օձատեսակ։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է միայն Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի արևելքում։ Համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների էնդեմիկ կենդանատեսակ։

Որոշ պոպուլյացիաներ հայտնաբերվել են նաև Մեքսիկայի և Կանադայի տարածքում։ Այսուամենայնիվ՝ զոլավոր շառաչող օձերի հիմնական տարածման գոտին համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան նահանգները։

Լինում է թփուտներում, անտառաեզրերին և գետահովիտներում։

Նկարագրություն խմբագրել

Խոշոր չափերի և երկարության օձ է։ Համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում բնակվող ամենախոշոր և թունավոր օձերից մեկը։ ԱՄՆ-ի տարածքում տարածված ամենամեծ շառաչող օձն է։

Երկարությունը հասնում է միջինում 2,4 մետրի։ Մեջքի երկայնքով ձգվում է մուգ գորշ և բաց դեղնավուն շղթայանման նախշեր[1]։

Չնայած նրան, որ զոլավոր շառաչավոր օձի թույնը խիստ թունավոր է, նրա թույնը օգտագործում են դեղամիջոցների պատրաստման մեջ։ Շառաչող անվանումը ստացել է պոչի ծայրերի խոշոր թեփուկներն իրար քսելուց առաջացած շառաչող ձայնի պատճառով, որը տեղի է ունենում անհանգիստ, գրգռված պահին։

Զուգավորվում է գարնանը, իսկ աշնանը ծնվում է 5-17 ձագ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 228 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոլավոր շառաչող օձ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոլավոր շառաչող օձ» հոդվածին։