Զղարթա (արաբ․՝ زغرتا‎‎‎‎), քաղաք Լիբանանի հյուսիս-արևմուտքում, Հյուսիսային մարզում։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Քաղաք
Զղարթա
(արաբ․՝ زغرتا‎‎‎‎)
Զղարթայից ոչ հեռու գտնվող խաչակիրների ամրոցը
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՄուհաֆազաՀյուսիսային մարզ
ՇրջանԶղարթայի շրջան
Մակերես2,58 կմ²
ԲԾՄ129 մ
Բնակչություն11 439 մարդ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Զղարթա (Լիբանան)##
Զղարթա (Լիբանան)

Պատմություն խմբագրել

Հարթավայրը, որի վրա տեղակայված է քաղաքը, բնակեցված է եղել դեռևս նեոլիթի դարաշրջանում։ Այս մասին վկայում են Զղարթայի մերձակայքում հայտնաբերված առարկաները, որոնք վերաբերվում են Կարաունի մշակույթին[1][2]։

2007 թվականին Երկրորդ լիբանանյան պատերազմի ընթացքում քաղաքում գտել են հազարավոր շիա փախստականների ապաստաններ, որոնք փախել էին երկրի հարավում բռնկված ընդհարումից[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է մարզի արևմտյան մասում, Տրիպոլիից մոտավորապես 5 կմ հարավ-արևելք, իսկ մայրաքաղաք Բեյրութից 65 կմ հյուսիս-հյուսիս-արևելք (NNE)։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 129 մ[4]։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 11 439[5]։

Տրանսպորտ խմբագրել

Մոտակա օդանավակայնը տեղակայված է Տրիպոլիում[4]։ Այդտեղ գտնվում է Միջերկրական ծովափով անցնող երկաթուղու հերթական կայարանը։

Հայտնի տեղաբնակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wetzel, R. & Haller, J., Le Quarternaire de la région de Tripoli. Notes et Mémoires de la Délégation Génerale de France au Liban. Section Géologique, No. 4., Beirut, 1945.
  2. Lorraine Copeland; P. Wescombe (1965). Inventory of Stone-Age sites in Lebanon p. 89
  3. «Израиль сплотил мусульман и христиан в Ливане. Но не всех». РИА Новости. 23 июля 2007 года.
  4. 4,0 4,1 «Zgharta, Lebanon Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  5. «Zgartā» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զղարթա» հոդվածին։