Զիվար բեկ Գերայ բեկ օղլի Ահմեդբեկով (ադրբ.՝ Zivər bəy Gəray bəy oğlu Əhmədbəyov, 1873, Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 16, 1925(1925-02-16), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ), բարձրագույն կրթությամբ առաջին ադրբեջանցի ճարտարապետ[1], 1918-1922 թվականներին Բաքվի գլխավոր ճարտարապետ[2];

Զիվար բեկ Ահմեդբեկով
ադրբ.՝ Zivər bəy Əhmədbəyov
Ի ծնեԶիվեր բեկ Գերայ բեկ օկլի Ախմեդբեկով
Ծնվել է1873
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 16, 1925(1925-02-16)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
Գործունեության տարիներ1902-1925
ԿրթությունՔաղաքացիական ինժեներների ինստիտուտ (1902)
Ուշագրավ աշխատանքներԹեզեփիր մզկիթ
 Zivar bay Ahmadbayov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Զիվար բեկ Ահմեդբեկովը ծնվել է 1873 թվականին Շամախիում։ 1910 թվականից ապրել է Բաքվում։ 1902 թվականին ավարտել է Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը։ Նույն տարվանից մինչև 1917 թվականը Զիվար բեկը աշխատել է որպես Բաքվի գավառական վարչության ճարտարապետ։ Ապա աշխատել է Բաքվի քաղաքապետարանում։ Ադրբեջանական ժողովրդավարական հանրապետության ստեղծումից հետո Զիվար բեկ Ահմեդբեկովը 1918 թվականին դարձավ Բաքվի գլխավոր ճարտարապետ և մնաց այդ պաշտոնում մինչև 1922 թվականը[3]։

1906-1918 թվականների ժամանակաշրջանում Զիվար բեկի նախագծով կառուցվել են «Իմամ» մզկիթը Շամախիում (1909), «Թազափիր» և «Մուրթուզա Մուխտարով» մզկիթները Բաքվում (1905-1912), Էժդերբեկ մզկիթ (1913) և այլն։

Զիվար բեկ Ահմեդբեկովը մահացել է Բաքվում 1925 թվականին։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Әһмәдбәјов / Под ред. Дж. Кулиева. — Азербайджанская советская энциклопедия: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1980. — Т. IV. — С. 257.
  2. Зивербек Ахмедбеков: первый азербайджанский архитектор с высшим образованием
  3. Фатуллаев Ш. Приложение I // Градостроительство Баку XIX—начала XX веков / Под ред. проф. В. И. Пилявского. — Ленинград: Стройиздат, 1978. — 215 с.