Աժդյարբեյ մզկիթ
(Վերահղված է Էժդերբեկ մզկիթից)
Աժդյարբեյ մզկիթ (ադրբ.՝ Əjdərbəy məscidi), 20-րդ դարի սկզբին կառուցված մզկիթ Բաքվում։ Այն նաև հայտնի է որպես «Ալյանս» մզկիթ։ Ճարտարապետը Զիվար բեկ Ահմեդբեկովն է[1]։
Աժդյարբեյ մզկիթ ադրբ.՝ Əjdərbəy məscidi | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Ադրբեջան |
Վարչատարածք | Բաքու |
Հիմնվել է | դեկտեմբերի 3, 1913 |
Կառուցման սկիզբ | 1912 |
Ճյուղ/ավանդույթ | Իսլամ |
Կարգավիճակ | գործող |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Զիվար բեկ Ահմեդբեկով |
Ոճ | Իսլամական ճարտարապետություն |
Պատմություն
խմբագրելՄզկիթը կառուցվել է 1912-1913 թվականներին ադրբեջանցի միլիոնատեր Աժդյար բեյ Աշուրբեկովի կողմից[2]։ Մզկիթը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում[3]։ Բաքվում ամենամեծ մզկիթներից մեկն է։ Մզկիթը նախատեսված է 400 մարդու համար։ Խորհրդային կառավարության փլուզումից հետո այս մզկիթի այցելուների թիվն ավելացել է։ Այդ իսկ պատճառով Կովկասի Մուսուլմանների Խորհուրդը որոշեց, որ մզկիթը պետք է վերակառուցվի, և պաշտամունքային սենյակների թիվը ավելանա[4]։ Ենթադրվում է, որ վերականգնման աշխատանքների ավարտից հետո մոտ 2000 մարդ կարող է այցելել[5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Фатуллаев-Фигаров, Шамиль Сейфулла оглы. Архитектурная энциклопедия Баку. — Baku : Международная Академия Архитектуры Стран Востока, 1998. — P. 331-333.
- ↑ Старые мечети Баку (список)
- ↑ «Աժդյարբեյ մզկիթ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Official website of the President of the Republic of Azerbaijan
- ↑ Վերականգնման աշխատանք Աժդյարբեյ մզկիթում