Հայ-ադրբեջանական ռազմական բախում (սեպտեմբեր, 2010)

ռազմական բախում Ադրբեջանի և ԼՂՀ Զինված ուժերի միջև

Բախումներ Մարտակերտի շրջանում, ռազմական բախում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, որը տեղի է ունեցել 2010 թվականի սպետեմբերի 4-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում։

Հայ-ադրբեջանական ռազմական բախում
Թվական2010 թվականի սեպտեմբերի 4
Մասն էԱրցախյան հակամարտություն
ՎայրԱրցախ Արցախ, Մարտակերտի շրջան
ԱրդյունքԿողմերից յուրաքանչյուրը հայտարարում է իր հաղթանակի մասին։ Զորքերի շփման գիծը չի փոխվել։
Հակառակորդներ
Արցախ ԱրցախԱդրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
չկա2 սպա

Նախապատմություն խմբագրել

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջան Արցախյան ազատամարտի տարիներին եղել է ռազմական գործողությունների գոտում, որի ավարտից հետո (1994 թվականի մայիսի 12) այն դարձավ Ադրբեջանի և ԼՂՀ Զինված ուժերի շփման գծի սահմանային շրջաններից մեկը։ «Հրադադարի» ստորագրումից հետո շրջանում ավարտվեց ռազմական գործողությունների ակտիվ փուլը, որից հետո տարածաշրջանի կարգավիճակի հարցը որոշվում է բանակցությունների միջոցով։ Հայկական կողմը «դե յուրե» Արցախի Հանրապետության ճանաչման իր պահանջները կապում է Կոսովոյի նախադեպի հետ։ Ադրբեջանը ցանականում է տարածքները վերցնել իր ենթակայության տակ և այդ նպատակով մեծացնում է իր ռազմական բյուջեն, ըստ որոշ վերլուծաբանների սա է պատճառը, որ «ադրբեջանցիների մեծ մասը հարցի լուծումը տեսնում է ռազմական ճանապարհով»[1]։ Մինչ այս բախումներ էին տեղի ունեցել Մարտակերտի շրջանի Գետաշեն (Չայլու) գյուղի մոտ (Ռազմական բախում Չայլու գյուղի մոտ)

Մարտական գործողություններ խմբագրել

Միջազգային դիտորդները պարբերական վերահսկողություն են սահմանել հակամարտ զորքերի շփման գծում։ Շփման գծում մոնիտորինգի բացակայության հետևանքով կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր վարկածը։

Ադրբեջանական տարբերակ խմբագրել

Համաձայն ադրբեջանական կողմի ՊԲ-ն ստորաբաժանումները ցանկանալով օգոստոսի 31-ին կրած կորուստների համար վրեժխնդիր լինել Թերթերի շրջանի Չիլեբերթ գյուղի ուղղությամբ անցել են գրոհի[2]։ Սկսվել է մարտ, որի արդյունքում ադրբեջանական բանակը ունեցել է մեկ զոհ։ Նշվում է, որ ևս մեկ ադրբեջանցի զինվոր ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։ Այս կերպ ըստ ադրբեջանական տվյալների ադրբեջանի բանակը հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով ունեցել է երկու զոհ[3]։

Մինչդեռ մի քանի ադրբեջանական ԶԼՄ-ներ հայտնում են հակասական տեղեկություններ։ Մասնավորապես ANS-PRESS լրտավական գործակալությունը հայտնում է, որ հայակական դիվերսիոն խումբը հարձակվել է Թերթերի շրջանի Հասանլայա գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։ Նաև նշվում է, որ այդ ամենի արդյունքում զոհվել է երկու ադրբեջանցի զինծառածող, իսկ մեկ զինծառայող վիավորվել է։ Ինչպես հայտնում է ANS TV բյուրոն

  Երկու զոհվածները եղել են սպաներ, իսկ գրոհը ճնշելու ժամանակ սպաներից մեկի դիակը մնացել է սահմանի մյուս կողմում  

: Իր հերթին ԱՊԱ գործակալությունը հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին հայտնում է, որ հայերը Թերթերի շրջանի Չիլբերդ գյուղի մոտ տեղակայաված դիրքերի ուղղությամբ անցել են գրոհի։ Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է

  Փոխհրաձգության ընթացքում մեր զինվորներից մեկը զոհվել է հայկական դիրքերին մոտ, ահավանականություն կա, որ դիակը գտնվում է հայակական կողմի մետ։ Մեկ զինծառայող վիրավորվել է։
- [3]
 

Հայկական տարբերակ խմբագրել

Համաձայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամլո ծառայության սեպտեմբերի 4-ին ժամը 06:50 արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը ձեռնարկել են հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ։ Սկսվել է մարտ, որի արդյունքում ադրբեջնական դիվերսիոն խումբը թողնելով մեկ զինծառայողի դիակ և կորուստներ կրելով նահանջել է։ Հայտարարության մեջ ասվում է՝

  Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում սկսվել է մարտ, որի արդյունքում էլ մեկ դի թողնելով դիվերսիոն խումբը ետ է շպրտվել։ Խմբի անդամները փախուստի ժամանակ կանգնել են ականի վրա, կան վիրավորներ։ Հետախուզական տվյալներին հղում անելով ԼՂՀ ՊԲ-ի մամլո ծառայությունը հայտնում է, որ զոհվածներից մեկը ադրբեջնական բանակի հետախուզական վաշտերից մեկի հրամանատարն է, իսկ մյուսը եղել է դիպուկահար վաշտի հրամանատար։ Արցախյան կողմը կուրուստներ չունի
- [5]:
 

Ինչպես տեղեկացնում են Արցախի պաշտպանական կառույցները, ադրբեջանցու դիակի մոտ հայտնաբերվել է խլացուցիչով ատրճանակ և ձեռնաշղթաներ, որը վկայում է այն մասին, որ հակառակորդը նպատակ է ունեցել ներխուժել Արցախ, կատարել դիվերսիոն գործողություններ և գերի վերցնել հայ զինվորների[5][6]։

Հետևանքները խմբագրել

  • 2010 թվականի սեպտեմբերի 6-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով հարձակման ժամանակ վճռական գործողությունների դիմելու և պարտականությունների ճիշտ կատարման համար դիրքի զինծառայողները և հրամանատարները պարգևատրվել են «Արիության համար» շքանշանով, մասնավորապես՝ գնդացրորդ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքային Խաչատուր Բաղդասարյանը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքային, նռնականետորդ Արմեն Մանուկյանը[7]։

Արձագանք խմբագրել

Պաշտոնական Երևանը տեղի ունեցածի վերաբերյալ կոչ է արել միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին, որոնք, ինչպես կարծում են Հայաստանում, ուղղված են բանակցությունների ձախողմանը։ Մասնավորապես ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է՝

  Ժամանակն է համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի սադրիչ գործողությւոններին, որոնք ուղղված են բանակցային գործընթացի ձախողմանը[6]։  

Ծանոթագրություններ խմբագրել