Զինովի Սոլովյով
Զինովի Պետրովիչ Սոլովյով (ռուս.՝ Зиновий Петрович Соловьёв, 1876-1928), խորհրդային առողջապահության և կարմիր բանակի ռազմասանիտարական ծառայության կազմակերպիչներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 10 (22), 1876 |
Ծննդավայր | Գրոդնո, Grodno Governorate, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 6, 1928[1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Կազանի Դաշնային համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Մոսկվայի երկրորդ պետական համալսարան |
Zinoviy Solovyov Վիքիպահեստում |
1904 թ. ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է «Օբշչեստվեննի վրաչ» («Общественный врач») և «Վրաչեբնայա ժիզն» («Врачебная жизнь») ամսագրերի խմբագիր, մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը (Մոսկվա)։ Տուբերկուլոզի դեմ պայքարի համառուսաստանյան լիգայի քարտուղար։ 1918 թվականին՝ ներքին գործերի ժողկոմատի բժիշկների մասի վարիչ և բժիշկների կոլեգիաների խորհրդի անդամ, ՌՍՖՍՀ առժողկոմատի կազմակերպման նախագծի հեղինակ։ Միաժամանակ (1920 թվականից)՝ ԲԳԿԲ-ի Ռազմաանիտարական գլխավոր վարչության պետ և կարմիր խաչի Ռուսաստանյան ընկերության գործկոմի նախագահ։ Սոլովյովի նախաձեռնությամբ կազմակերպվել է ( 1925 թ.) «Արտեկ» պիոներական համամիութենական ճամբարը։ 1923 թվականից՝ Մոսկվայի 2–րդ համալսարանի բժշկական ֆակուլտետի սոցիալական հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են խորհրդային առողջապահության տեսական հիմունքների, խորհրդային բժշկագիտության կանխարգելիչ ուղղության, ռազմասանիտարական ծառայության կազմակերպման հարցերի մշակմանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Соловьёв Зиновий Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 491)։ |