Զինակոչի ավստրիական հանրաքվե (2013)

Զինակոչի հանրաքվեն Ավստրիայում տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 20-ին։ Հանրաքվեի միջոցով պետք է որոշվեր, թե արդյո՞ք պարտադիր ժամկետային զինծառայությունը մնալու է, թե՞ ոչ։ Օրենքի փոխվելու դեպքում պետք է ստեղծվեր ամբողջությամբ պրոֆեսիոնալներից բաղկացած պայմանագրային բանակ։ Չնայած հանրաքվեն չուներ իրավական պարտադիր հետևանք, սակայն Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԱՍԴԿ) և Ավստրիական ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ), որոնք հանդիսանում են երկրի հիմնական կուսակցությունները, նախապես հայտարարել էին, որ կհետևեն հանրաքվեի արդյունքների կատարմանը։

Ավստրիական զորքերի ռազմական շքերթ, 2008թ.-ի հոկտեմբերի 26

Հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը, որը կազմել է 60 %, քվեարկել է զինվորական պարտադիր ժամկետային ծառայության պահպանման օգտին և պրոֆեսիոնալ բանակի կազմավորման դեմ[1] Հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 52,4 %-ը։

Պատմություն խմբագրել

1996 թվականին Ֆրանսիան հրաժարվում է զորակոչից, իսկ 2011 թվականին պրոֆեսիոնալ բանակի է անցնում Գերմանիան[1]։ 2013 թվականին Եվրոպայի երկրների մեծ մասն արդեն ուներ պրոֆեսիոնալ բանակ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միայն հինգում է պահպանվել պարտադիր զորակոչը (Դանիա, Էստոնիա, Հունաստան, Նորվեգիա, Թուրքիա)։ Պարտադիր զինվորական ծառայությունը գործում է նաև Կիպրոսում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆինլանդիայում, Մոլդովայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում[1]։

Ավստրիայում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հարցը բարձրացվել է 2010 թվականի հոկտեմբերին նախընտրական գործընթացի ժամանակ Վիեննայի նախարար Միշել Հաուպլի կողմից, ով Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ էր։ Կանաչները, Հանուն Ավստրիայի ապագայի դաշինքը, Ավստրիայի կոմունիստական կուսակցությունը, Լիբերալ ֆորումը, Պիրատների կուսակցությունը և Ստրոնախի թիմը պաշտպանեցին հանրաքվեի անցկացման գաղափարը, իսկ Ավստրիական ժողովրդական կուսակցությունը և Ավստրիայի ազատության կուսակցությունը (ԱԱԿ) հանդես էին գալիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայության պահպանման օգտին։ Սակայան, 2012 թվականին Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ Միխայիլ Շպինդելեգերը հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը աջակցում է Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը հանրաքվեի հարցում[2]։

Հանրաքվեի արշավ խմբագրել

Պլեբիցիտը (հանրաքվեն) նշանակվում է 2013 թվականի հունվարի 20-ին, որին մասնակցել կարող էին 16 տարեկանից բարձ տարիք ունեցող բոլոր ընտրողները, ովքեր կգրանցվեին նոյեմբերի 28-ին[3]։ 2012 թվականի դեկտեմբերի 27-ին Ավստրիայի Ներքին գործերի դաշնային նախարարությունը հայտնում է, որ գրանցվել է 6.379.511 ընտրող, այդ թվում՝ 3.309.716 կին և 3.069.795 տղամարդ[4]։ 2010 թվականի Ավստրիայի նախագահական ընտրությունների համեմատ քվեարկողների թիվը աճել է 23.711-ով կամ 0,37 %-ով։

Հանրաքվեի նախաձեռնող Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հանդես է գալիսպրոֆեսիոնալ պայմանագրային բանակի օգտին[5]։ Կուսակցությունը իր դիրքորոշումը պայմանավորում է միջազգային գործընթացներով։ 2012 թվականի վերջին Եվրոպական Միության անդամ 27 երկրներից 21-ում արդեն գործում էր պրոֆեսիոնալ բանակ։ Նրանք հայտնեցին, որ 21-րդ դարևի հիմնական մարտահրավերները ինչպիսիք են կիբերհանցագործությունը և ահաբեկչության դեմ պայքարը, չեն կարող լուծվել ավանդական բանակի միջոցով[5]։

Ավստրիական ժողովրդական կուսակցությունը կարծում էր, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը Ավստրիային բերում է անփոխարինելի ավանդ, քանի որ այն կարևոր է երկրի անկախության և չեզոքության պահպանման, քաղաքացիական պաշտպանության ևպետական ծառայությունների սոցիալական համակարգի աջակցության համար[6]։ Սակայն ավելի ուշ Ավստրիական ժողովրդական կուսակցությունը հայտնում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համակարգը պետք է բարեփոխել այնպես, որ զորակոչիկները կարողանան առավել արդյունավետ օգտագործեն իրենց ժամանակը[7]։

Արդյունքներ խմբագրել

2013 թվականի հունվարի 20-ին Ավստրիայում տեղի ունեցած հանրաքվեին մասնակցել են 3.344.940 ընտրող։ Կողմ են քվեարկել 1.315.278 ընտրող կամ 40,3 %-ը, դեմ՝ 1.947.116 ընտրող կամ 59,7 %[8][9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Austrians vote 'to keep conscription'.(անգլ.)
  2. Wehrpflicht: Volksbefragung übers Heer im Jänner, DiePresse.com, 27. August 2012.(գերմ.)
  3. Bundespräsident unterschrieb Regierungs-Vorschlag — Wehrpflicht-Volksbefragung am 20. Jänner ist fix, Wiener Zeitung, 9. November 2012.(գերմ.)
  4. Volksbefragung 2013, Bundesministerium für Inneres, 27. Dezember 2012. Abgerufen am 30. Dezember 2012.(գերմ.)
  5. 5,0 5,1 Website der SPÖ zur Volksbefragung, Abschnitt «Profiheer». Արխիվացված 2013-01-29 Wayback Machine(գերմ.)
  6. Warum Wehrpflicht, Zivildienst und Katastrophenschutz? Արխիվացված 2013-01-19 Wayback Machine, Artikel auf den Seiten der ÖVP vom 29. Oktober 2012.(գերմ.)
  7. ÖVP steht für ein reformiertes Bundesheer(չաշխատող հղում), Artikel auf den Seiten der ÖVP vom 28. November 2012.(գերմ.)
  8. Հանրաքվեի ժողովրդագրական արդյունքները:(գերմ.)
  9. Հանրաքվեի տարածքային արդյունքները:(գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել