Զիգմունտ Պադլևսկի (լեհ.՝ Zygmunt Padlewski, հունվարի 1, 1836(1836-01-01)[1], Մալայա Չերնյավկա, Ռուժինսկի շրջան - մայիսի 15, 1863(1863-05-15)[1], Պլոցկ, Płock Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[2]), լեհ հեղափոխական-դեմոկրատ։ Ռուսական բանակի սպա։

Զիգմունտ Պադլևսկի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1836(1836-01-01)[1]
ԾննդավայրՄալայա Չերնյավկա, Ռուժինսկի շրջան
Մահացել էմայիսի 15, 1863(1863-05-15)[1] (27 տարեկան)
Մահվան վայրՊլոցկ, Płock Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[2]
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունսպա
Պարգևներ և
մրցանակներ
Cross of Independence with Swords
 Zygmunt Padlewski Վիքիպահեստում

Ավարտել է Պետերբուրգի հրետանային ակադեմիան։ 1861 թվականին դասավանդել է Լեհական ռազմական դպրոցում (Իտալիա), ապա դարձել Փարիզում «Լեհական երիտասարդություն» հեղափոխական կազմակերպության ղեկավարներից։ Յարոսլավ Դոմբրովսկու ձերբակալությունից (1862 թվականի օգոստոս) հետո կոոպտացիայի կարգով մտել է լեհական ապստամբական կենտրոնի՝ Ազգային կենտրոնի կոմիտեի (ԱԿԿ) ղեկավարության մեջ և նշանակվել Վարշավայի հեղափոխական պետ։

ԱԿԿ-ի անունից բանակցություններ է վարել (1862 թվականի սեպտեմբեր) Լոնդոնում Ա․ Դերցենի և Պետերբուրգում (1862 թվականի նոյեմբեր) «Զեմլյա ի վոլյա»-ի ԿԿ-ի հետ, որով ձևավորվել է Ռուս-լեհական հեղափոխական միությունը։ 1863-1864 թվականներին Լեհական ապստամբության սկսվելուց հետո եղել է Պլոցկի վոյեվոդության ռազմական պետ։ Ապրիլի 22-ին գերվել է և գնդակահարվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  2. 2,0 2,1 2,2 Падлевский Зыгмунт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 77