Զիգինշոր (ֆր.՝ Ziguinchor), քաղաք, որը գտնվում է Սենեգալի հարավային մասում, համանուն մարզի վարչական կենտրոնը։ Այն նաև Զոգինշոր շրջանի է և ամբողջ Կազամանս հարավային շրջանի կենտրոնն է։

Բնակավայր
Ziguinchor6.JPG
ԵրկիրՍենեգալ Սենեգալ
Մակերես9 կմ²
ԲԾՄ12 մետր
Բնակչություն205 294 մարդ (2013)[1]
Ժամային գոտիECG
##Զիգինշոր (քաղաք) (Սենեգալ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Առաջին եվրոպացիները, որոնք ոտք են դրել այս տարածքներ, եղել են պորտուգալական արշավախնբի անդամները 1457 թվականին Ալվիզե Կադամոստոյի գլխավորությամբ։ Արշավախումբը կազմակերպել էր պորտուգալացի արքայազն Հենրի Խովագնացը, սակայն առաջին բնակավայրը պորտուգալացիների կողմից հիմնադրվել է 1645 թվականին։ 1886 թվականին Զիգինշորն անցել էր Ֆրանսիայի իշխանության տակ։ Գվինեա Բիսաուի անկախության համար մղված պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվել է գնդակոծության պորտուգալական զորքերի կողմից (Զիգինշորը գտնվում է Գվինա Բիսաույի անմիջական հարևանությամբ, որն այդ ժամանակ եղել է պորտուգալական գաղութ), որոնք հետապնդել են այնտեղ թաքնված Գվինեայի և Կաբո Վերդեի անկախության աֆրիկյան կուսակցության ջոկատներին։

ԲնակչությունԽմբագրել

Զիգինշորը երկրի բազմազգ քաղաքներից մեկն է, որտեղ բնակվում են մանդինկաներ, դիոլներ, վոլոֆներ, ֆուլբեներ, սոնինկեներ և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։

2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է 169,708 մարդ[2]։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.

1988 1997 2001 2002 2013
124,283 180,555 216,971 153,269 169,708

ՏնտեսությունԽմբագրել

Զիգինշորը գտնվում է Կազամանս գետի ստորոտին հոսանքներում՝ նրա գետաբերանից ոչ հեռու, ծովի մակարդակից 15 մետր բարձրության վրա[3]։ Քաղաքի նավահանգստի միջոցով քաղաքից արտահանվում են ածուխ և երկաթի հանքաքար։ Քաղաքում կա գետնանուշի կարագի արտադրություն։ Քաղաքն ունի նաև օդանավակայան[4]։

ԿլիմաԽմբագրել

Քաղաքի կլիման բնութագրվում է որպես արևադարձային։ Տեղումների տարեկան միջին նորմը կազմում է շուրջ 1550 միլիմետր։

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://citypopulation.info/Senegal-Cities.html?cityid=1548
  2. «Ziguinchor» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-04 
  3. Ziguinchor, Senegal Page
  4. «Ziguinchor (ZIG) Senegal» (անգլերեն)։ World Airport Codes։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-10 

Արտաքին հղումներԽմբագրել