Զիգբերտ Տառաշ
Զիգբերտ Տառաշ (գերմ.՝ Siegbert Tarrasch, մարտի 5, 1862[1], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն - փետրվարի 17, 1934[1], Մյունխեն, Նացիստական Գերմանիա), 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբի ամենահզոր շախմատիստներից և միաժամանակ շախմատի ամենաազդեցիկ տեսաբաններից։
Զիգբերտ Տառաշ | |
---|---|
գերմ.՝ Siegbert Tarrasch | |
Պետություն(ներ) | Գերմանիա և Պրուսիա |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 5, 1862[1] |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն |
Մահվան ամսաթիվ | փետրվարի 17, 1934[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Նացիստական Գերմանիա |
365chess | Siegbert_Tarrasch |
Chesstempo համար | 246653 |
ICCF համար | 246653 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1927[2] |
Siegbert Tarrasch Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Տառաշը ծնվել է Գերմանիայի Վրոցլավ քաղաքում (այժմ՝ Լեհաստանում)։ 1880 թվականին ավարտելով դպրոցը՝ նա լքում է իր քաղաքը և ուղևորվում Հալլե՝ ուսումնասիրելու բժշկությունը։ Ընտանիքի հետ նա բնակություն է հաստատում Բավարիայի կենտրոնական մասում գտնվող Նյուրնբերգ քաղաքում, իսկ ավելի ուշ տեղափոխվում է Մյունխեն՝ ունենալով հաջողություններ բժշկական պրակտիկայում[3]։ Նա ուներ 5 երեխա։ Տառաշը հրեա էր, սակայն 1909 թվականին դարձավ քրիստոնյա[4]։ Նա հայրենասեր գերմանացի էր, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցեց որդուն, սակայն նացիզմի վաղ փուլերում դիմեց հակասեմականության[5]։
Շախմատային hրապարակումներ խմբագրել
Զիգբերտ Տառաշը շախմատային բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա հեղինակած հիմնական գրքերն են․ «Dreihundert Schachpartien» (1895), թարգմանել է Ալբերտ Սոլոմոնովիչը որպես «Երեք հարյուր շախմատային խաղ» (1999), Die modern Schachpartie (1912) և Das Schachspiel (1931), թարգմանել են Գ․ Սմիթը և Թ․ Բոնը «Շախմատի խաղ» վերնագրով (1935)։ Դա նրա գրած վերջին և ամենահաջողված գիրքն էր[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
- ↑ OlimpBase
- ↑ 3,0 3,1 «Зигберт Тарраш: биография, лучшие партии, фото» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Chess Notes by Edward Winter». www.chesshistory.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Tarrasch Greatest Tournaments 1885-1925 [COMICBOOK IMAGE]». www.twirpx.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգբերտ Տառաշ» հոդվածին։ |