Բացել գլխավոր ցանկը

Զեյն ալ-Շարաֆ Թալալ (ռուս.՝ Зейн аш-Шараф Талал, օգոստոսի 2, 1916(1916-08-02)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս - ապրիլի 26, 1994(1994-04-26)[1], Լոզան, Շվեյցարիա), եղել է Հորդանանի թագուհին և Թալալ արքայի կինը: Նա նաև Հուսեյն թագավորի մայրն է:

Զեյն ալ-Շարաֆ Թալալ
Six years Hussien with Mother.jpg
Ծնվել էօգոստոսի 2, 1916(1916-08-02)[1]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էապրիլի 26, 1994(1994-04-26)[1] (77 տարեկանում)
Մահվան վայրԼոզան, Շվեյցարիա
ՔաղաքացիությունՀիջազի թագավորություն
Կրոնիսլամ
ԱմուսինՏալալ իբն Աբդալլահ ալ-Հուսեյն
ԵրեխաներՀուսեյն I իբն Տալալ, Prince Hassan bin Talal?, Prince Muhammad bin Talal? և Basma bint Talal?

Բովանդակություն

ԸնտանիքԽմբագրել

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Ավրանայի և Վիջան Անիմի նահանգապետ Շերիֆ Բին Նասերի ընտանիքում: Նրա հայրը եղել է Մեքքայի շարիֆ Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմի զարմիկը, իսկ մայրը Կիպրոսի նահանգապետի աղջիկը, Մեհմեդ Քյամիլ փաշայի թոռնուհին:

Ամուսնություն և երեխաներԽմբագրել

Զեյնը ամուսնացել է իր զարմիկի հետ 1934 թվականի նոյեմբերի 27-ին, և նրանք ունեցել են 4 որդի և երկու դուստր:

  • Հուսեյն I Իբն Թալալ (1935 թվականի նոյեմբերի 14 – 1999 թվականի փետրվարի 7)
  • Արքայազն Ասմա (Մահացել է ծննդաբերության ժամանակ՝ 1937 թվականին)
  • Արքայազն Մուհամեդ (ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 2-ին)
  • Արքայազն Հուսեյն (ծնվել է 1947 թվականի մարտի 20-ին)
  • Արքայազն Մուհսին (Մահացել է)
  • Արքայադուստ Բասմա (ծնվել է 1951 թվականի մայիսի 11-ին)

ԿարիերաԽմբագրել

1950 ական թվականների սկզբին Զեյն թագուհին նշանակալի դեր է ունեցել Հորդանանի թագավորության քաղաքական զարգացմանը՝ իրականացնելով շատ բարեգործություններ և պաշտպանելով կանանց իրավունքները:

Նա մասնակցություն է ունեցել 1952 թվականին գրված սահմանադրությանը, որով պաշտպանել է կանանց իրավունքները և զարգացրել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: 1944 թվականին նա նաև ստեղծեց առաջին կանացի հասարակական միավորումը: Նա պետությունը իր ձեռքերի մեջ պահեց նաև Աբդալա Իբն Հուսեյնի մահից հետո՝ 1951 թվականին: Թագավորությունը Զեյնի ձեռքերում էր մինչև 1952 թվականը՝ նրա որդու թագավոր դառնալը, ով 18 տարեկան էր:

1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմից հետո պաղեստինցիների Հորդանան փախուստից հետո, թագուհի Զեյնը օգնություն ցուցաբերեց տասնյակ հազարավոր փախստականներին: Զեյնը իր ամբողջ կյանքի ընթացքում մեծ օգնություն է ցուցաբերել «Ում ալ Հուսեյն» մանկատանը:

ՊարգևներԽմբագրել

Ազգային մրցանակներԽմբագրել

  •   :  Հուսեյն Ալիի առաջ դասի շքանշանակիր[2]

Օտարերկրյա մրցանակներԽմբագրել

  •   :   Մալազիայի Գահի լոյալության շքանշանի տիիկն :[3]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Նախորդող:
Մուսբահ բինթ Նասեր
Զեյն թագուհի
1951 թվականի հուլիսի 20-ից մինչև 1952 թվականի օգոստոսի 11-ը
Հաջորդող:
Դինա բինթ Աբդուլ Համիդ