Մեհմեդ Քյամիլ փաշա (թուրքերեն՝ Mehmet Kâmil Paşa, հունվարի 1, 1833(1833-01-01) կամ 1832[1], Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - նոյեմբերի 14, 1913(1913-11-14) կամ 1912[1], Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս), թուրք պետական և քաղաքական գործիչ։ 1884-1912 թվականների ընթացքում 4 անգամ եղել է մեծ վեզիր։ Գրել է «Օսմանյան պետության քաղաքական պատմությունը» (հ. 1-3, 1909-10, արաբատառ թուրքերեն), որտեղ շարադրել է Օսմանյան կայսրության պատմությունը հիմնադրումից մինչև 1861 թ., հրատարակել է իր քաղաքական հուշերի առաջին հատորը (1911, արաբատառ թուրքերեն)։ Քյամիլի հուշերում նյութեր կան 1884 թ. Սասունի հայկական կոտորածների, 1895 թ. Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու համար Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Բարձր դռանը ներկայացրած հուշագրերի վերաբերյալ։ Դեռևս 1880-ական թվականներին Քյամիլի հայացքներում ձևավորվել են ծայրահեղ ազգայնամոլ, գաղափարներ, որոնք հետագայում հանգել են ցեղասպանության գաղափարախոսությանը։

Մեհմեդ Քյամիլ փաշա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1833(1833-01-01) կամ 1832[1]
ԾննդավայրՆիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս
Մահացել էնոյեմբերի 14, 1913(1913-11-14) կամ 1912[1]
Մահվան վայրՆիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՕսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր և Beylerbey of the Mosul eyalet?
ԿուսակցությունԱզատություն և համաձայնություն
ԱնդամությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
 Mehmed Kamil Pasha Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Քյամիլ փաշա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։