Զեբր Գրևի
Gfp-grevys-zebra.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ քորդավորներ
Դաս կաթնասուններ
Կարգ սմբակավորներ
Ընտանիք ձիեր
Ենթաընտանիք ձիեր
Տեսակ Զեբր Գրևի
Լատիներեն անվանում
Equus grevyi
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Զեբր Գրևիի[1] կամ անապատային զեբր (լատ.՝ Equus grevyi), ձիերի ընտանիքի կաթնասուն[2]։ Այս կաթնասունն իր անվանումը ստացել է Ֆրանսիայի նախագահ Ժյուլ Գրևիի պատվին, որին 1980-ական թվականներին Աբիսինիայի (այժմ՝ Եթովպիա) կառավարությունը նվիրել էր այս կենդանու մեկ տեսակ։

ՆկարագիրԽմբագրել

Չափահաս Գրևիի զեբրը կշռում է մոտ 350-ից 430 կգ, իսկ մարմնի երկարությունը մոտ 3 մետր։ Պոչը տատանվում է 45-50 սմ.։ Գրևին բավականին ծանրաքաշ զեբր է, չնայած որ չի կարելի նրան համարել Աֆրիկայի ամենածանրաքաշ զեբրը։ Սակայն նա հանդիսանում է տարածաշրջանի ամենածանրաքաշ զեբրերից։ Այս զեբրերը տարբերվում են մյուս աֆրիկյան զեբրերից և ֆիզիոլոգիապես, և մորֆոլոգիապես։

 
Գրևի զեբր

Հիմնական տարբերությունը կայանում է նրանով, որ գրևի զեբրի ոտքերը ավելի կարճ են, իսկ ամբակները ավելի խոշոր։ Բացի այդ նաև տարբերվում են գունավորումով։ Գրևի զեբրի մարմնի վրայի բծերը ավելի շատ ունեն մուգ կապույտ գույն, սակայն կան նաև սև բծեր։ Պոչը ավելի կարճ է հաստ։ Գրևիի զեբրը սպիտակ է, սակայն ավելի մեծահասակները ունեն բաց դեղնավուն երանգ։

Այս տեսակի զեբրերի գանգը և վերջույդները ավելի շատ նման են ձիերին, քան իր մյուս ազգական զեբրերին։ Հատկանշական է խոշոր, կլորացված ականջները, շագանակագույն մազերը։ Վերջին ժամանակներում այս կենդանինեերը ևս նվազել են։ Այժմ այս զեբրերը պահպանվել են միայն Արևելյան Աֆրիկայի մի քանի շրջաններում։

ՏարածվածությունԽմբագրել

 
Տարածվածություն

Տարածված են միայն Արևելյան Աֆրիկայի[3] երեք հիմնական պետություններում՝ Քենիայում, Եթովպիայում և Սոմալիում, հատկապես՝ Օստուրկանա, Սամբուրու և Մերու սավաննաներում։

ՎերարտադրողականությունԽմբագրել

Գրևիի զեբրերի հղիությունն ամենաերկարն է՝ ավելի քան 1 տարի է պահանջվում մեկ զեբրի քուռակ լույս աշխարհ բերելու համար։ Չորս ամիս անց նորածին քուռակը կարողանում է ոտքի կանգնել։ Երեք տարի անց ձագը դառնում է սեռահասուն և թողնում մորը։ Արուները սովորաբար սկսվում են զուգավորվել մինչև վեց տարեկանը։ Կյանքի առավելագույն տևողությունը 22 տարի է։

ՍննդառությունԽմբագրել

Գրևիի զեբրը սնվում է հիմնականում խոտաբույսերով, երբեմն՝ ծառակեղևով, տերևներով, բողբոջներով ու արմատներով։ Արոտավայրերում արածելու ժամանակ այս զեբրերը ուտում են խոտի վերին մասը, զերծ մնալով խոտում առկա մակաբույծներից և որդերից։ Սննդառությունը տևում է 15 ժամ։ Սնվում են հիմնականում սառը բույսերով, որոնց ջերմաստիճանը համարժեք է սառնարանային ջերմաստիճանին։

Այս տեսակները նախընտրում են սնվել հատկապես անձրևից հետո, քանի որ այդ ժամանակ տերևներն ու թփերը դառնում են ավելի հյութալի։ Ջուրը կարևոր դեր է կատարում այս տեսակների սննդառության մեջ։ Գրևիի զեբրերն ապրում են մեծ երամակներով։ Սպառելով մի արոտավայրը, գրևիի զեբրերը երամակով տեղափոխվում են հարյուրավոր կիլոմետրեր հեռու, որտեղ կա համապատասխան սնունդ և չկա վտանգ։

Գոյության կռիվԽմբագրել

Հին ժամանակներում այս զեբրերը տարածված են եղել Հյուսիսային Աֆրիկայում (Մարոկկո, Լիբիա, Թունիս, Չադ) և Եգիպտոսում։ Շատ տեղեկություններ չեն պահպանվել հնագույն ժամանակների «վագր ձիերի» մասին։ Զեբր Գրևիին առաջին անգամ մանրակրկիտ հետազոտել են 1882 թվականին ֆրանսիացի կենդանաբան Էմիլ Ուստալը և իր արշավախումբը։

Մինչ օրս շատ են զեբրերի որսագողերը։ 20-րդ դարի սկզբին Եթովպիայում և Սոմալիում կարողացան ընդունել օրենքներ, որի համաձայն արգելվում է Զեբր Գրևիի որսը։ Այդ օրենքները կանխեցին զեբրերի ոչնչացման վտանգը։ Սակայն Քենիան չկարողացավ իրականացնել արդյունավետ պաշտպանական միջոցներ և հենց այդ է պատճառը որ ամենաքիչ թվով Գրևի զեբրերը հենց Քենիայում են։ Այս տեսակները համարվում են վտանգված և գրանցված են Աֆրիկյան կենդանիների միջազգային կարմիր գրքում։ 1980 թվականից մինչ օրս կենդանիների թիը նվազել է 70 %-ով։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Վլադիմիր Ֆլինտ, Հնգալեզու բառարան կենդանիների մասին. անգլերեն, ռուսերեն, լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն (խմբ. հրատարակություն =), 1994, էջ 121, ISBN 5-200-00643-0
  2. Vilstrup, Julia T. և այլք: (2013)։ «Mitochondrial Phylogenomics of Modern and Ancient Equids»։ PLoS ONE 8 (2): e55950։ doi:10.1371/journal.pone.0055950 
  3. Prothero D.R, Schoch R. M (2003)։ Horns, Tusks, and Flippers: The Evolution of Hoofed Mammals'։ Johns Hopkins University Press։ էջեր 216–18։ ISBN 0-801-87135-2 

Արտաքին հղումներԽմբագրել