Զդենկա Բրաուներովա
Զդենկա Բրաուներովա կամ Զդենկա (իսկական անունը՝ Զդիսլավա Ռոզալինա Ավգուստա Բրաուներ, չեխ․՝ Zdenka Braunerová, ապրիլի 9, 1858[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[2][4][5] - մայիսի 23, 1934[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5]), 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայտնի չեխ նկարիչ, գծանկարիչ, մանկական նկարազարդման դասական, յուգենդ ոճի վարպետ։ Չեխական մանկական գրքի ստեղծողներից մեկը։
Զդենկա Բրաուներովա | |
---|---|
![]() | |
Ի ծնե | չեխ․՝ Zdislava Rosalia Augusta Braunerová |
Ծնվել է | ապրիլի 9, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[2][4][5] |
Վախճանվել է | մայիսի 23, 1934[1][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի, գրաֆիկական դիզայներ, գծանկարիչ, տպագրիչ, դիզայներ, նկարազարդող և վիզուալ արտիստ |
Թեմաներ | Կերպարվեստ[2], գեղանկարչություն[2] և գրաֆիկա[2] |
Ներշնչվել է | Ամալյա Մանեսովա, Սոբեսլավ Պինկաս և Antonín Chittussi? |
Անդամակցություն | Mánes Union of Fine Arts? |
Հայր | František August Brauner? |
Մայր | Augusta Braunerová?[6] |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Զդենկա Բրաուներովան ծնվել է Պետական խորհրդի անդամ, hաջողակ փաստաբան Ֆրանտիշեկ Օգոստոս Բրաուների ընտանիքում[7]։ Նկարչության նկատմամբ նրա տաղանդը դրսևորվել է դեռ վաղ տարիքից։ Ծնողները Զդենկային սովորելու են ուղարկել Ամալյա Մանեսովայի մոտ, ով, տեսնելով աշակերտուհու տաղանդը, իր ժամանակի մեծ մասը նվիրել է Զդենկային։ Ավելի ուշ նա շարունակել է գեղանկարչություն սովորել Կանանց բարձրագույն դպրոցում, Սոբեսլավ Պինկասի ղեկավարությամբ։ Ժամանակի ընթացքում Զդենկան դարձել է բազմակողմանի նկարիչ, զբաղվել է գեղանկարչությամբ և գծանկարչությամբ, դեկորատիվ կիրառական արվեստով և ապակու ձևավորմամբ։ Եղել է նաև հիանալի բնանկարիչ[8]։
Նկարչի համար ոգեշնչման աղբյուր դարձավ Փարիզը, որտեղ նա բնակվել է 1881-1893 թվականներին տարեկան մի քանի ամիս։ Սովորել է Կոլարոսի ակադեմիայում, մասնակցել մշակութային կյանքին, ծանոթացել գեղարվեստի աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների հետ (Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդել, Մորիս Մետերլինկ, Անատոլ Ֆրանսի և այլն), եղել է Չեխիայի արվեստի դեսպան Ֆրանսիայում և կարևոր դեր խաղացել դարասկզբին չեխական մշակույթի զարգացման գործում։ Հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենը նրա հրավերով 1905 թվականին այցելել է Բոհեմիա և Մորավիա։
1897 թվականին նա ձևավորել է Վ. Մշրտիկի «Մայիսյան հեքիաթ» գիրքը, որը դարձել է մանկական գրականության և նկարազարդման դասական օրինակ։
Գրականություն Խմբագրել
- Miloslav Vlk, Zdenka Braunerová (1858 – 1934), Středočeské muzeum, 2004 80-239-2818-X
- František Kožík, The Life Story of Painter Zdenka Braunerová and the People Around Her, a two-part biographical novel:
- Na křídle větrného mlýna (On the Wing of the Windmill), Edice Klíč, 1989 80-202-0057-6
- Neklidné babí léto (Restless Gossamer), Edice Klíč, 1990 80-202-0063-0
- Milena Lenderová, Zdenka Braunerová, Mladá fronta, Prague 2000 80-204-0868-1
- Prokop H. Toman, Zdenka Braunerová - Popisný seznam grafického díla (A descriptive list of graphic works), Státní nakladatelství krásné literatury an umění, Prague, 1963
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio database (գերմ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wittlich P. Braunerová [née Braun, Zdenka] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T010998
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ Generální heslář Biografického slovníku českých zemí (չեխերեն)
- ↑ Brief biography Archived 2019-10-26 at the Wayback Machine. @ Roztoky.com
- ↑ Braunerová Zdenka