Զբոսաշրջությունը Ճապոնիայում

Զբոսաշրջությունը Ճապոնիայում, Ճապոնիայի տնտեսության ճյուղ։ 2018 թվականին Ճապոնիան հյուրընկալել է 31,191,856 միջազգային զբոսաշրջիկ[1][2]։ Ճապոնիայում կան Համաշխարհային ժառանգության 21 օբյեկտ, ներառյալ Հիմեձի ամրոցը (հայտնի է նաև՝ որպես Սպիտակ ձկնկուլի ամրոց), Կիոտոյի և Նարայի պատմական հուշարձանները։ 2017 թվականի զբոսաշրջության և ճանապարհորդությունների մրցունակության մասին զեկույցում 141 երկրներից Ճապոնիան զբաղեցրել է 4-րդ տեղը՝ Ասիայի երկրների թվում ունենալով լավագույն ցուցանիշը։ Ճապոնիան գրեթե բոլոր առումներով ստացել է համեմատաբար բարձր գնահատականներ, հատկապես առողջապահության, հիգիենայի, պահպանության և անվտանգության ոլորտներում։

Ֆուձիյամա լեռ, տեսարան Ֆուձիյոսիդայից

Պատմություն խմբագրել

Ներքին զբոսաշրջություն խմբագրել

Գեղատեսիլ վայրեր այցելելու հին ավանդույթների ծագումը պարզ չէ, սակայն հայտնի է, որ վաղ էքսկուրսիաներից մեկը եղել է 1869[փա՞ստ] թվականին բանաստեղծ Մացուո Բասյոյի ուղևորությունը Ճապոնիայի այն ժամանակվա «ծայր հյուսիս»։ Դա եղել է այն բանից հետո, երբ փիլիսոփա Հայասի Ռաձանը 1643 թվականին դասակարգել է Ճապոնիայի երեք հայտնի բնապատկերները։ Էդո ժամանակաշրջանի ընթացքում (մոտ 1600 թվականից մինչև 1867 թվականին Մեյձիի հեղափոխությունը) երկրի սահմաններից ներս ուղևորությունները կարգավորվել են ճամփորդական կայանների (շուկուբա)՝ քաղաքների միջոցով, որտեղ ճանապարհորդները պետք է ներկայացնեին համապատասխան փաստաթղթեր։ Կայարաններում եղել են բեռնակիրներ, ախոռներ, իսկ հաճախ այցելվող երթուղիներում նաև բնակության և սննդի վայրեր[3]։

Օտարերկրյա զբոսաշրջություն խմբագրել

1641 թվականից մինչև 1853 թվականը Ճապոնիայում անցկացվել է ինքնամեկուսացման քաղաքականություն, որն իրականացվել է երկրում կառավարող Սյոգունատ Տոկուգավայի կողմից։ Այդ ընթացքում Ճապոնիան փակ է եղել օտարերկրացիների համար, որի պատճառով Ճապոնիայում օտարերկրյա զբոսաշրջություն գոյություն չի ունեցել։ Մեյձիի հեղափոխությունից և ազգային երկաթուղային ցանցի շինարարությունից հետո զբոսաշրջությունը դարձել է ավելի մատչելի հեռանկար, ինչպես Ճապոնիայի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա հյուրերի համար, որոնք օրինական հիմունքներով կարող էին մուտք գործել Ճապոնիա[4]։

Զբոսաշրջիկներ ըստ երկրների խմբագրել

 
Ճապոնիայում զբոսաշրջիկների աճի դինամիկան 2003 թվականից մինչև 2017 թվականը

2018 թվականին Ճապոնիան հյուրընկալել է 31,191,856 միջազգային զբոսաշրջիկ[5][6]։

Վայր Երկիր Զբոսաշրջիկներ
2017
Աճ
2016-ից 2017
Զբոսաշրջիկներ
2016
Աճ
2015-ից 2016
Զբոսաշրջիկներ
в 2015
Աճ
2014-ից 2015
1   Չինաստան 7 355 800 15,4 % 6 373 000 27,6 % 4 993 689 107,3 %
2   Հարավային Կորեա 7 140 200 40,3 % 5 090 300 27,2 % 4 002 095 45,3 %
3   Թայվան 4 564 100 9,5 % 4 167 400 13,3 % 3 677 075 29,9 %
4   Հոնկոնգ 2 231 500 21,3 % 1 839 200 20,7 % 1 524 292 64,6 %
5   ԱՄՆ 1 375 000 10,6 % 1 242 700 20,3 % 1 033 258 15,9 %
6   Թաիլանդ 987 100 9,5 % 901 400 13,1 % 796 731 21,2 %
7   Ավստրալիա 496 100 11,2 % 445 200 18,4% 376 075 24,3 %
8   Մալայզիա 439 500 11,5 % 394 200 29,1 % 305 447 22,4 %
9   Ֆիլիպիններ 424 200 21,9 % 347 800 29,6 % 268 361 45,7 %
10   Սինգապուր 404 100 11,7% 361 800 17,2 % 308 783 35,5 %
Ընդամենը 28 690 900 19,3 % 24 039 053 21,8 % 19 737 409 47,1 %

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Japan National Tourism Organization (չաշխատող հղում)
  2. «2017年推計値» (PDF). Japan National Tourism Organization. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 8-ին.
  3. «International tourism, number of arrivals - United States, Japan, Germany, United Kingdom, France, Italy, Canada | Data». data.worldbank.org. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  4. Leheny, David Richard. The Rules of Play: National Identity and the Shaping of Japanese Leisure. Cornell University Press. էջ 59. ISBN 0-8014-4091-2.
  5. 2017年推計値 Արխիվացված 2016-05-08 Wayback Machine, Japan National Tourism Organization
  6. «2017年推計値» (PDF). Japan National Tourism Organization. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել