Զբոսաշրջությունը Հունգարիայում

Զբոսաշրջությունը Հունգարիայում հայտնի է հարուստ պատմությամբ[1]։ 2004 թվականին Հունգարիան դարձել է աշխարհի զբոսաշրջային այցելությունների թվով տասներեքերորդ երկիրը[2]։ 2004 և 2005 թվականներին երկիր ժամանող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 7 տոկոսով[3]։ Զբոսաշրջիկների 98 տոկոսը կազմում են եվրոպական երկրների բնակիչները, մեծ մասը՝ Ավստրիան, Գերմանիան և Սլովակիան[1]։ Տուրիստական սեզոնը Հունգարիայի տևում է ապրիլ-հոկտեմբեր ամիսներին։ Հուլիս և օգոստոս ամիսներին նկատվում է զբոսաշրջային ակտիվության գագաթնակետը[1]։ Հունգարիայի ամենատարածված վայրը զբոսաշրջիկների համար Բուդապեշտն է[2]։

Հերոսների դարպասները Վեսպրեմում

Զբոսաշրջությունը Բուդապեշտում

խմբագրել

Բուդապեշտը դարձել է 90-ական թվականներին զբոսաշրջիկների շրջանում Կենտրոնական Եվրոպայի ամենահայտնի քաղաքներից մեկը[1]։ Քաղաքի տեսարժան վայրերը ներառում են Բուդա ամրոցը, որտեղ տեղակայված են մի քանի թանգարաններ և ճարտարապետական հուշարձաններ՝ Հունգարիայի Ազգային պատկերասրահ, Բուդապեշտի պատմության թանգարան, Սուրբ Մաթյաշի եկեղեցի[4], Շանդորի պալատ և այլն։ Հայտնի են հունգարական Խորհրդարանի շենքն ու Վարոշլիգետ այգին[1]։ Քաղաքում կան բազմաթիվ թանգարաններ և թատրոններ[4]։ Բուդա ամրոցը, Դանուբը և Անդրաշի պողոտան ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյետներ են[5]։

Հունգարիայում գտնվում է մոտ 1300 երկրաջերմային աղբյուրներ, որոնք օգտագործվում են բուժման նպատակներով[6]։ Բուդապեշտի տարածքում ավելի քան 30000 խորանարդ մետր հանքային ջուր 21°-ից մինչև 76 °C ջերմաստիճանով հոսում է 118 ջերմային աղբյուրներից[5][7][8]։ Բուդապեշտի բաղնիքները, որոնք կառուցվել են տարբեր պատմական դարաշրջաններում, զբոսաշրջիկներին առաջարկում են բուժման ծառայություններ, մերսում և սպա-պրոցեդուրաներ[7][8]։

Բուդապեշտում մոտ 200 քարանձավ կա, որոնցից մի քանիսը բաց են զբոսաշրջիկների համար[5][9]։ Պալվոլգի ստալակտիտային քարանձավը (Pálvölgy) մեծ հետաքրքրաշարժ լաբիրինթոս է, որը բացվել է 20-րդ դարի սկզբին[10][11]։

 
Բալատոն լիճը

Տարածաշրջանային զբոսաշրջություն

խմբագրել

Բալատոն լիճը Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ քաղցրահամ լիճն է[12][13][14]։ Հունգարիայում մոտ 400 հարթակներ են ստեղծվել քեմփինգի համար[15][16]։ Նաև հատուկ ժողովրդականություն են վայելում ձկնորսությունը, թռչունների դիտումը, ձիարշավը և որսորդությունը[17][18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hudman, Lloyd E.; Eva H. Essa, Richard H. Jackson Geography of Travel & Tourism. — Thomson Delmar Learning, 2002. — С. 284—285. — ISBN 0766832562
  2. 2,0 2,1 Hall, Derek R. Tourism and Transition: Governance, Transformation and Development. — CABI Publishing, 2004. — С. 74. — ISBN 0851997481
  3. Lyman, Rick (2006 թ․ սեպտեմբերի 3). «Budapest Is Stealing Some of Prague's Spotlight». The New York Times. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  4. 4,0 4,1 Bachmann, Helena (2002 թ․ մարտի 18). «Beauty and the Feast». Time. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Sights». Budapest Tourism Office. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  6. Schweizer, Kristen (2004 թ․ մարտի 6). «Hungary: 'Mediterran' thermal spa water park». The Seattle Times. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  7. 7,0 7,1 Fallon, Steve Budapest: Steaming Special Section on Thermal Baths. — Lonely Planet, 2003. — С. 97. — ISBN 1864503564
  8. 8,0 8,1 Krezinger, Szonja (2008 թ․ մայիսի 14). «Your tour guide to Budapest». Metro World News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  9. Swanson, Brandon (2006 թ․ հունիսի 5). «Digging the way to a new market». The Prague Post. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  10. Hebbert, Charles The Rough Guide to Budapest. — Rough Guides[en], 2002. — С. 68. — ISBN 1858288894
  11. Bowes, Gemma (2006 թ․ փետրվարի 26). «20 Urban adventures». The Guardian. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  12. «Lake Balaton». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  13. Hall, Derek Tourism and Sustainable Community Development. — Routledge, 2003. — С. 39. — ISBN 0415309158
  14. Boniface, Brian G.; Christopher P. Cooper Worldwide Destinations: The Geography of Travel and Tourism. — Butterworth-Heinemann[en], 2005. — С. 210. — ISBN 0750659971
  15. Johnstone, Sarah Europe on a Shoestring. — Lonely Planet, 2005. — С. 585. — ISBN 1740597796
  16. Johnstone, Sarah Europe on a Shoestring. — Lonely Planet, 2005. — С. 586. — ISBN 1740597796
  17. Fallon, Steve; Neal Bedford Hungary. — Lonely Planet, 2003. — С. 55. — ISBN 1740591526
  18. Fallon, Steve; Neal Bedford Hungary. — Lonely Planet, 2003. — С. 56. — ISBN 1740591526