Անդրաշի պողոտա (հունգ.՝ Andrassy út), Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի շքերթային պողոտան։ Իր փառահեղ պերճաշուք տեսքի համար պողոտան անվանում են բուդապեշտյան Ելիսեյան դաշտեր։ Պողոտան կրում է Ավստրո–Հունգարիայի արտաքին գործերի նախարար Դյուլա Անդրաշի անունը։ 2500 մետր երկարություն ունեցող պողոտան Ֆերենց Դեակի հրապարակը միացնում է Հերոսների հրապարակի և Քաղաքային այգու հետ։ Անդրաշի պողոտայի տակով գցված է Եվրոպա աշխարհամասի հնագույն մետրոպոլիտենի առաջին ճյուղը։

Անդրաշի պողոտա
հունգ.՝ Andrassy út
Երկիր Հունգարիա
Գտնվում էԲուդապեշտի IV շրջան
Երկարություն2320 մետր[1]
Նախկին անվանումԵրիտասարդության պողոտա
Ժողովրդական Հանրապետության պողոտա
Անվանվել էԴյուլա Անդրաշի Ավագ

Անդրաշի պողոտան կառուցվել է հունգարների կողմից հայրենիքի ձեռք բերման հազարամյակի տոնակատարությունների կապակցությամբ, որը նշվում էր 1896 թվականին, ըստ ճարտարապետ Միկլոշ Իբլյաի վիթխարի նախագծի՝ այն ժամանակների բազմաթիվ հայտնի ճարտարապետների ընդգրկմամբ, այդ թվում Էդյոն Լեխների։ Նախագիծը նախատեսում էր ավելի քան երկու հարյուր տների քանդում և նրանց փոխարինում նորերով, կատարված նախապատմական ոճով, իսկ նախագծի իրականացումը տևեց քառասուն տարի։ 1885 թվականին Բուդապեշտի նուր պողոտան դարձավ Եվրոպայի ամենապերճաշուք փողոցներից մեկը։ Պողատան բազմաթիվ անգամներ փոխել է իր անվանումը. սկզբնական Ճառագայթաձև պողոտան հետագայում վերանվանվում է Անդրաշի պողոտա, այնուհետև, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, այն կրում էր Ստալինի անունը։ Հեղափոխական 1956 թվականին այն վերանվանվում է Երիտասարդության պողոտայի, իսկ այնուհետև, մինչ 1989 թվականը, անվանվում էր Ժողովրդական Հանրապետության պողոտա։ 1989 թվականից մինչ այսօր այն կրում է Անդրաշի պողոտա անունը։ 2002 թվականին Անդրաշի պողոտան ընդրգկվում է ՄԱԿԳՄԿ-ի (ՅՈՒՆԵՍԿՕ) Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Հիմնական տեսարժան վայրեր

խմբագրել
  • Փոստի թանգարան
  • Հունգարական պետական օպերային թատրոն
  • Պետական տիկնիկային թատրոն
  • Դրեքսլերի Պալատ
  • Ֆերենց Լիստի թանգարան
  • Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա
  • Էռնստի թանգարան
  • Ֆերենց Հոպպի անվան արևելաասիական մշակույթի թանգարան
  • Զոլտան Կոդայի տուն-թանգարանը
  • Հունգարիայի կերպարվեստի համալսարան
  • Ահաբեկության թանգարան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Albert T. Százhuszonöt éves a pesti Andrássy út (հունգ.) // Népszabadság — 2001. — ISSN 0133-1752

Գրականություն

խմբագրել
  • Հունգարիա։ «Вокруг света» հրատարակություն, 2009 թվական ISBN 978-5-98652-226-5
  • Միխաել Խեռլ։ Հունգարիա։ Polyglott հրատարակություն, 1996 թվական ISBN 5-88395-021-3