Զբոսայգիներ և հանգստի գոտիներ

ամերիկյան հեռուստասերիալ

«Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» (անգլ.՝ Parks and Recreation), ամերիկյան հեռուստասերիալ, սիթքոմ, ստեղծված Գրեգ Դենիելսի և Մայքլ Շուրի կողմից։ Եթեր է հեռարձակվել 2009 թվականի ապրիլի 9-ից մինչև 2015 թվականի փետրվարի 24-ը՝ ունենալով 7 եթերաշրջան և 125 էպիզոդ, ինչպես նաև մեկ հատուկ թողարկում (ապրիլի 30, 2020)[3]։ Միացյալ Նահանգների ծածկույթում հեռարձակվել է «NBC» հեռուստացանցով։

Զբոսայգիներ և հանգստի գոտիներ
Parks and Recreation
Изображение логотипа
Տեսակհեռուստասերիալ
Նաև հայտնի է որպեսParks and Rec
ԺանրՍիթքոմ
մոկյումենտարի
քաղաքական երգիծանք
քրինջ կատակերկություն
ՍտեղծողԳրեգ Դենիելս
Մայքլ Շուր
Գլխավոր դերերումԷմի Փոլեր
Ռաշիդա Ջոնս
Փոլ Շնայդեր
Ազիզ Անսարի
Նիք Օֆերման
Օբրի Պլազա
Քրիս Փրեթ
Ադամ Սկոտ
Ռոբ Լոու
Ջիմ Օ՛Հեյր
Ռետտա
Բիլի Այքներ
Թեմայի երաժշտության երգահանԳաբի Մորենո
Վինսենթ Ջոնս
Արտադրող երկիր ԱՄՆ[1][2]
Լեզու(ներ)Անգլերեն
Սեզոնների քանակ7
Սերիաների քանակ126
Էպիզոդների քանակ126
ԿերպարներԷնդի Դուայեր, Էն Փերկինս, Էյփրիլ Լադգեյթ, Բեն Ուայաթ, Քրիս Թրեյգեր, Քրեյգ Միդլբրուքս, Դոննա Միգլ, Ջերրի Գերգիչ, Լեսլի Նոուփ, Մարկ Բրենդանավից, Ռոն Սուոնսոն, Թոմ Հավերֆորդ, Լիլ Սեբաստիան և Շոնա Մալվեյ-Թուիփ
Ստեղծում
Գործողության վայրՓաունի
Տեսախցիկի տեղադրումՄիախցիկ
Տևողություն22–42 րոպե
Արտադրող ընկերություն(ներ)Open 4 Business Productions
Deedle-Dee Productions
Fremulon
3 Arts Entertainment
Universal Television
Հեռարձակում
ԱլիքNBC
ՀեռուստաընկերությունNBC
Պատկերի ձևաչափ1080i (16:9 HDTV)
Ձայնային ձևաչափDolby Digital
Սկզբնական եթերԱպրիլի 9, 2009Փետրվարի 24, 2015
(հատուկ էպիզոդ՝ ապրիլի 30, 2020)
ԿարգավիճակԱվարտված
IMDbID 1266020
Պաշտոնական կայք

Սիթքոմը պատմում է Հարավային Ինդիանայում գտնվող Փաունի քաղաքի Զբոսայգիների և հանգստի գոտիների վարչությունում աշխատող միջին մակարդակի պետական պաշտոնյա Լեսլի Նոուփի (Էմի Փոլեր) և նրա կոլեգաների ու ընկերների մասին։

Հեռուստասերիալի սյուժեն պատրաստելիս, սցենարիստներն ուսումնասիրել են Կալիֆորնիա նահանգի քաղաքական անցուդարձը, ինչպես նաև խորհրդակցել բազմաթիվ քաղաքաշինության մասնագետների և պաշտոնայաների հետ։ Առաջին եթերաշրջանից հետո Լեսլի Նոուփի կերպարը լուրջ փոփոխությունների ենթարկվեց՝ ի պատասխան հանդիսատեսի կարծիքին, թե իբր կերպարն անմակարդակ և մռայլ էր թվում։ Ցուցադրված բազմաթիվ սերիաներում սցենարիստական թիմն ընդգրկել է նաև ընթացիկ իրադարձություններ, ինչպիսիք էին Փաունիում պետական կառույցների ժամանակավոր փակումը, որը ոգեշնչված էր 2007–08 թվականների իրական համաշխարհային ֆինանսական ճգնաժամով։ Կամեո ձևաչափով հեռուստասերիալում հանդես են եկել քաղաքական գործիչներ Ջոն Մաքքեյնը, Միշել Օբաման և Ջո Բայդենը։

Սերիալի առաջին եթերաշրջանն արժանացել է հակասական կարծիքների (այդ թվում բազմիցս համեմատվել «Օֆիս» սիթքոմի հետ, որը նույնպես արտադրվում էր Դենիելսի և Շուրի կողմից), սակայն տոնայնության և ձևաչափի վերանայումից հետո երկրորդ և հետագա եթերաշրջանները լայնորեն դրական գնահատանքի արժանացան։ Ցուցադրության ընթացքում հեռուստասերիալը ստացել է մի քանի մրցանակներ և առաջադրվել բազմաթիվ անվանակարգերում (այդ թվում առաջադրվել է 14 Փրայմթայմ էմմի մրցանակի, որոնցից երկուսը՝ լավագույն կատակերգական սերիալի համար, 1 Ոսկե գլոբուս մրցանակի՝ լավագույն կատակերգություն / մյուզիքլ ժանրի հեռուստասերալի անվանակարգում)։ Գլխավոր դերակատար Էմի Փոլերը մեկ անգամ արժանացել է Ոսկե Գլոբուսի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. Moviepilot (գերմ.) — 2006.
  3. Փեթսկի, Դենիզ (2020 թ․ ապրիլի 23). «'Parks And Recreation' Returns To NBC As Cast Reunites For Benefit Special Amid Pandemic». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» հոդվածին։