Զբիգնև Վլոդզիմեժ Ռաու (լեհ.՝ Zbigniew Włodzimierz Rau, փետրվարի 3, 1955(1955-02-03), Լոձ, Q20033850?, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), Լեհաստանի քաղաքական և պետական գործիչ, Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։

Զբիգնև Ռաու
Zbigniew Rau.jpg
 
Կուսակցություն՝ Օրենք և արդարություն
Կրթություն՝ Լոձի համալսարան (1977)
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան (1982), հաբիլիտացիա (1996) և scientific professorship degree (Poland)? (2005)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավագետ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր փետրվարի 3, 1955(1955-02-03) (66 տարեկան)
Ծննդավայր Լոձ, Q20033850?, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Poland.svg Լեհաստան
 
Պարգևներ

Ազգային կրթության հանձնաժողովի մեդալ, Silver Cross of Merit? և Bronze Medal for Merit in Fire Protection?

ԿենսագրությունԽմբագրել

1977 թվականին ավարտել է Լոձի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1981 թվականից եղել է Գերմանիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի համալսարաններում կրթաթոշակառու և դասախոս։ 1982 թվականին ստացել է իրավունքի դոկտորի, 1996 թվականին՝ հաբիլիտացված դոկտորի աստիճան։

2005 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների պրոֆեսորի գիտական կոչում և գլխավորել է Լոձի համալսարանի իրավաքաղաքական դոկտրինների ամբիոնը[1]։

2005 թվականին նախագահական ընտրություններում Լեխ Կաչինսկու աջակցության կոմիտեի անդամ էր։ Նույն թվականին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է «Իրավունք և արդարություն» կուսակցության սենատոր[2]։ 2006-2008 թվականներին Լեհաստանի խորհրդարանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում[3]։

2015 թվականի դեկտեմբերի 8-ին գլխավորել է Լոձի վոյեվոդությունը[4]։ 2019 թվականի նոյեմբերի 11-ին ընտրվել է Սեյմի պատգամավոր[5] և ավարտել է իր աշխատանքը որպես վոյեվոդ[6]։ Սեյմում նշանակվել է արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ[7]։ 2020 թվականին դարձել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Լեհաստանի խորհրդարանի պատվիրակության նախագահ[3]։

2020 թվականի օգոստոսի 26-ին Զբիգնև Ռաուն նշանակվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար[8][9]։

ՄրցանակներԽմբագրել

  • Ծառայության Արծաթե խաչ (2001 թվական)[10]
  • Կրթության ազգային հանձնաժողովի մեդալ (2007 թվական)
  • Բրոնզե նշան «Հակահրդեհային ծառայության համար» արժանիքների համար (2017 թվականին)[11]
  • Պետական ոստիկանության ստեղծման 100-ամյակի մեդալ (2019 թվական)[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Prof. dr hab. Zbigniew Włodzimierz Rau»։ Nauka Polska։ Վերցված է 2020-08-23 (լեհ.)
  2. «Senatorowie VI kadencji Senatu RP: Zbigniew Rau»։ Państwowa Komisja Wyborcza։ Վերցված է 2020-08-23 (լեհ.)
  3. 3,0 3,1 «Mr Zbigniew RAU»։ Parliamentary Assembly of the Council of Europe։ Վերցված է 2020-08-23 (անգլ.)
  4. «Premier Beata Szydło powołała nowych wojewodów»։ Ministerstwo Spraw Wewnętrznych i Administracji։ Վերցված է 2020-08-23 (լեհ.)
  5. «Wyniki wyborów 2019 do Sejmu RP: RAU Zbigniew Włodzimierz»։ Państwowa Komisja Wyborcza։ Վերցված է 2020-08-23 (լեհ.)
  6. «Wojewodowie, którzy zostali wybrani posłami, złożyli rezygnacje»։ Ministerstwo Spraw Wewnętrznych i Administracji։ Վերցված է 2020-08-23 (լեհ.)
  7. «Zbigniew Rau»։ Sejm Rzeczypospolitej Polskiej։ Վերցված է 2020-08-23 (լեհ.)
  8. «Zmiany w składzie Rady Ministrów»։ Oficjalna strona Prezydenta Rzeczypospolitej Polskiej։ Վերցված է 2020-08-26 (լեհ.)
  9. «Zbigniew Rau: Minister Spraw Zagranicznych»։ Ministerstwo Spraw Zagranicznych։ Վերցված է 2020-08-26 (լեհ.)
  10. «Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 22 czerwca 2001 r. o nadaniu odznaczeń»։ Internetowy System Aktów Prawnych։ Վերցված է 2020-08-23 (լեհ.)
  11. «Postanowienie nr 13/OP/2017 Ministra Spraw Wewnętrznych i Administracji z dnia 1 czerwca 2017 r. o nadaniu odznaki»։ Dziennik Urzędowy Ministra Spraw Wewnętrznych i Administracji։ Վերցված է 2020-08-23 (լեհ.)
  12. «Wojewódzkie obchody Święta Policji w Łodzi za nami»։ Informacyjny Serwis Policyjny։ Վերցված է 2020-08-23 (լեհ.)

Արտաքին հղումներԽմբագրել