Զաքարիա Վինսոն Զաք Բուդլի (անգլ.՝ Zachhary Vinson «Zach» Woodlee ապրիլի 27, 1977(1977-04-27), Mesquite[1]), ամերիկացի պարող և խորեոգրաֆ, «Glee» հեռուստասերիալի փոխպրոդյուսեր և գլխավոր խորեոգրաֆ։

Զաք Վուդլի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1977(1977-04-27) (46 տարեկան)
ԾննդավայրMesquite
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսային Տեխասի համալսարան
Մասնագիտությունպարուսույց
Կայքzacharywoodlee.com
 Zach Woodlee Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զաքարիա Վինսոն Բուդլին ծնվել է 1977 թվականին ապրիլի 27-ին Տեխաս նահանգի Մեսկվիտ քաղաքում[1]։ Նա ունի երեք եղբայր՝ Մեթը, Բյուն և Սլեյդը, որոնք նույնպես զբաղվել են պարով[2]։ Իր կյանքի մեծ մասն անցկացրել է իր մոր՝ Վիքի Վուդմանի պարային ստուդիայում[2]։ 1995 թվականին ավարտել է Poteet High School-ը։ Նրա համար քվեարկել են որպես «Ամենահայտնի տղայի»՝ անվանելով Զաքին «պարոն Պոտիտ»[2]։ Բուդլին ընդունվել է Հյուսիսային Տեխասի համալսարան, սակայն շուտով մեկնել է Լոս Անջելես, որպեսզի նվիրվի պարին։ Այնտեղ Performing Arts Academy ընդունվելով նա ստացել է ամբողջական կրթաթոշակ․ պայմանագրով նա չէր կարող մասնակցել կողմանկի նախագծերի պայմանագրի ժամկետի ընթացքում։

Կարիերա խմբագրել

12 տարեկանում նա առաջին անագամ հայտնվել է «Pop Rocks» գովազդում[2]։ Դրանից հետո աշխատել է Դալլասի Կիմ Դոուսոն ստուդիայում և հաղթել է UIL նահանգի մրցումներին, ինչպես նաև խաղացել է դպրոցական բեմադրությունում։ Նաև մի քանի անգամ հայտնվել է «Old Navy», «Exxon», «Sony» և «Abracat.com» գովազադային տեսահոլովակներում։ Գործակալ Վուդլին մշտապես Լոս Անջելեսում աշխատանք է ունեցել, նա մասնակցել է այնպիսի կատարողների շրջագայություններին, ինչպիսիք էին Մադոննան, Լիեն Ռայմսը և Մենդի Մուրը[2]։ Հայտվել է «Pinch Me» խմբի «Barenaked Ladies» և կատարող Chayanne-ի «Boom Boom» տեսահոլովակներում։

Եղել է Glee հեռուստասերիալի փոխպրոդյուսեր և գլխավոր խորեոգրաֆ, ինչպես նաև «The Glee Project» նախագծի մրցավարներից և բեմադրիչներից մեկը[3]։ Զաքը զբաղվում է դերասանական արհեստի յուրացմամբ։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

Դերասան
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2001 Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը  Buffy The Vampire Slayer Պարող դև
2001 Ոչ մանկական ֆիլմ Not Another Teen Movie Պարող
2003 Ջասթինից մինչև Քելլի From Justin To Kelly Պարող
2003 Փակվել է իր մեջ  Stuck On You Պարող № 1 տիտրերում նշվել է, որպես Զաքարիա Վ․ Վուդման
2003 Չարլիի հրեշտակները։ Միայն առաջ  Charlie's Angels: Full Throttle Շրջանավարտների հանդիպման պարող
2004 Կրկին հաջողություն ձեռք բերել  Bring It On Again Չիրլիդինգ
2005 Մադոննա։ Ես ուզում եմ բացահայտել իմ գաղտնիքները  I'm Going To Tell You A Secret Խաղում է ինքն իրեն
2011 The Glee Project  The Glee Project Խաղում է ինքն իրեն եթերաշրջան 1
2011 Հին կանայք ամերիկյան ձևով  These Old Broads Պարող
2011 Glee: Կենդանի համերգ 3D  Glee: The 3D Concert Movie Խաղում է ինքն իրեն
2012 The Glee Project  The Glee Project Խաղում է ինքն իրեն եթերաշրջան 2

Նկարահանվել է նաև «Նիկի» սիթքոմում։

Խորեոգրաֆիա խմբագրել

Բեմադրող
Տարի Անվանում Բնօրինակ անվանում
2006 Քայլ առաջ Step Up
2007 Լաք մազերի համար Hairspray
2008 27 հարսանիք 27 Dresses
2008 Գիշերային հեքիաթներ Bedtime Stories
2008 Էլի Սթոուն Eli Stone
2009—2013 Glee Glee
2010 Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին How I Met Your Mother
2010 Աստղային հիվանդություն StarStruck
2010 Կյանքն ինչպես որ է Life As We Know It
2010 Պլան Բ The Back-Up Plan
2010 Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր Eat, Pray, Love
2011 Կենդանի պողպատ Real Steel

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Zach Woodlee at Internet Movie Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Zach Woodlee official Site Bio». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  3. Zach Woodlee On 'The Glee Project' Contenders, Ryan Murphy And 'Glee' Season 4’s 'New Magic'

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաք Վուդլի» հոդվածին։