Զարզմայի Հիսուս Քրիստոսի պայծառակերության վանք (վրաց.՝ ზარზმის მონასტერი, Զարզմիս մոնաստիրի), միջնադարյան վրացական ուղղափառ քրիստոնեական վանք, որը գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզում՝ Զարզմա փոքրիկ գյուղում։

Զարզմայի վանք
վրաց.՝ ზარზმის მონასტერი
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան, Սամցխե-Ջավախք
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը14-րդ դար
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Հիմնադրված14-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Zarzma monastery Վիքիպահեստում

Զարզմայի վանքը գտնվում է Վրաստանի Ադիգենի շրջանում գտնվող Քվաբլիանի կոչվող անտառածածկ տարածքում՝ Ախալցխա քաղաքից 30 կմ դեպի արևմուտք։ Գմբեթավոր եկեղեցիների վանական համալիրի ամենանշանավոր վանքերից է, որը նաև համարվում է Սամցխե-Ջավախքի ամենանախոշոր զանգակատուն ունեցող եկեղեցիներից մեկը[1]։

Պատմություն խմբագրել

Ամենայն հավանականությամբ վրացական այս կրոնական կառույցի շինարարական աշխատանքները կատարվել են 8-րդ դարում[2]։ Այս ամենի մասին մենք տեղեկանում ենք Սրապիոնի աշխատությունից։ Ըստ նրա՝ եկեղեցին կառուցվել է մեծ ազնվական Գիորգի Չորչանելիի նվիրատվությամբ։ Հայտնի է նաև, որ շինարարական աշխատանքները հովանավորել են նաև Սամցխե Սաթաբագոյի իշխան Բեկա I Ջաքելին։

Մեզ հասել են 10-րդ դարից պահպանված վրացական արձանագրություններ, որոնք տեղադրված են մատուռի մուտքի կամարի մոտ։ Գրությունները նաև վկայում են այն մասին, թե ինչպես են վրացական իշխանները պայքարել Բյուզանդիայի կայսր Բարսեղ Բուլղարասպանի դեմ՝ 979 թվականին[3]։ 1544 թվականին վանքը վերակառուցվել է՝ Խուրսիձե արքայական ընտանիքի հովանավորությամբ[2]։

Վանքի պատերն առատորեն զարդարված են։ Բացի կրոնական բնույթ կրող որմնանկարներից եկեղեցու պատերին կան նաև մի շարք դիմանկարներ, որոնք թվագրվում են 14-րդ դարին։ Դրանք հիմնականում 16-րդ դարի վրաց թագավորական գործիչներն էին։ Օսմանյան տիրապետության շրջանում՝ 16-րդ դարում, Զարզմայի վանքը լքված մի շինություն էր, որտեղ կրոնական ծիսակատարություններ չէին անցկացվում։

Զարզմայի վանքին կից գտնվում է մատուռը, որը նաև հայտնի է Ախալի Զարզմա անվանումով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. New Zarzma Արխիվացված 2011-07-21 Wayback Machine. Abastumani Tourism Association. Retrieved on July 2, 2009
  2. 2,0 2,1 Zakaraia, Parmen (1981), ქართული ცენტრალურ-გუმბათოვანი არქიტექტურა XI-XVIII სს. (Georgian centrally-planned domed architecture of the 11th-18th centuries). Tbilisi: pp. 56-88.
  3. Holmes, Catherine (2005), Basil II and the Governance of Empire (976-1025), p. 242. Oxford University Press, ISBN 0-19-927968-3.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարզմայի վանք» հոդվածին։