Զավեն Բախշինյան

հայ ճարտարապետ

Զավեն Տիգրանի Բախշինյան (ապրիլի 13, 1908(1908-04-13)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 28, 1989(1989-11-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957), վաստակավոր և ժողովրդական (1987) ճարտարապետ։

Զավեն Բախշինյան
Ծնվել էապրիլի 13, 1908(1908-04-13)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 28, 1989(1989-11-28) (81 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1930)[1]
ԱշխատավայրՀԱՊՀ[1] և Հայպետնախագիծ[1]
Պարգևներ
Զավեն Բախշինյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել
 
Զավեն Բախշինյանի հուշատախտակը Երևանում

1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետություն բաժինը։1930-1939 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1944-1949 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարապետ, 1951-1961 թվականներին՝ Հայարդնախագիծ, 1961-1983 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտների ճարտարապետական արվեստանոցների ղեկավար[2]։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

Զավեն Բախշինյանի նախագծերով են կառուցվել Երևանի օրթոպեդիկ ինստիտուտը (1936), բնակելի տների համալիրներ Սայաթ-Նովայի, Թումանյան, Աբովյան, Մաշտոցի, Բաղրամյան փողոցներում, ՀՊՄՀ գլխավոր մասնաշենքը, Վանաձորում և Գյումրիում՝ հասարակական շենքեր, Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանը (1963-1972 թվականներ) և այլն։

Հեղինակ է «Խորհրդային Հայաստանի ճարտարապետությունը» գրքի (ռուսերեն, 1951 թվական)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Բախշինյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 239