Զառա (Քոչկիրի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զառա (այլ կիրառումներ)
Զարա, գյուղաքաղաք (գյուղ) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչկիրի գավառակում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 45 կմ արևելք, Ալյուս (Կզըլըրմակ) գետի ափին։
Պատմություն
խմբագրելVII դարից հիշատակվել է որպես քաղաք, հետագայում երկար ժամանակ հիշատակվել է որպես գյուղ, իսկ XIX դարի վերջերից համարվել է գյուղաքաղաք։
Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբներին ուներ 500-800 տուն բնակիչ, որի 65 %-ը հայեր էին, իսկ մնացածը թուրքեր։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԶառան ուներ Ս. Լուսավորիչ (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի։ Բնակավայրից 5-6 կմ հեռու գտնվում էին Դևոտայի Ս. Գևորգի և Ս. Թագավորի վանքերը։
Կրթություն
խմբագրելԲնակավայրում գործում էր Արշակունյան վարժարանը[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 270
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 660)։ |