Զաուր Իսմաիլ օկլի Նուդիրալիև (ադրբ.՝ Zaur İsmayıl oğlu Nudirəliyev, սեպտեմբերի 1, 1978, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 4, 2020, Ջրական, Հադրութի շրջան, Արցախ), Ադրբեջանական բանակի ռազմաօդային ուժերի ռազմական օդաչու և գնդապետ[1], Ադրբեջանի «Հայրենական պատերազմի հերոս»։

Զաուր Նուդիրալիև
ադրբ.՝ Zaur Nudirəliyev
սեպտեմբերի 1, 1978(1978-09-01) - հոկտեմբերի 4, 2020(2020-10-04) (42 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՋրական, Հադրութի շրջան, Արցախ
ԳերեզմանII Martyrs' Lane
Քաղաքացիություն Ադրբեջան
ԶորատեսակԱդրբեջանի ռազմաօդային ուժեր
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Battle of Jabrayil?, Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) և Ճակատամարտ Ֆուզուլիի համար
ԿրթությունԹուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիա (2000) և Զինվորական լիցեյ. Ջ.Նախիջեւանսկի (1995)
Պարգևներ
Hero of the Patriotic War Medal Medal "For the Homeland" (Azerbaijan) For the Liberation of Sugovushan Medal For the Liberation of Fuzuli Medal "10th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1991–2001)" Medal "90th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918–2008)" Medal "95th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918-2013)" Medal Medal “100th anniversary of the Azerbaijani army” (1918 - 2018) Hero of the Patriotic War “For Faultless Service” medal և

Կենսագրություն խմբագրել

Զաուր Նուդիրալիևը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 1-ին Բաքու քաղաքում։ 1985 թվականին ընդունվել է Սաբունչու շրջանի Զաբրատ բնակավայրի թիվ 192 միջնակարգ դպրոց։ Նա այդ դպրոցում սովորել է մինչև 1992 թվականը։ 1992-1995 թվականներին ուսումը շարունակել է Ջամշիդ Նախչիվանսկու անվան ռազմական քոլեջում։

1995-2000 թվականներին սովորել է Թուրքիայի բարձրագույն օդուժի բարձրագույն դպրոցում։

Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Զինվորական ծառայություն խմբագրել

Զաուր Նուդիրալիևը 2000 - 2004 թվականներին եղել է զորամասում 3-րդ ավիացիոն էսկադրիլիայի օդաչու։ Իսկ 2004 թվականի հուլիսից մինջև 2004 թվականի դեկտեմբերը նա եղել է զորամասում 3-րդ ավիացիոն էսկադրիլիայի գլխավոր օդաչու։

2004 թվականի դեկտեմբերից մինչև 2007 թվականի մարտը նա եղել է 1-ին ավիացիոն էսկադրիլիայի գլխավոր օդաչու, իսկ 2007 թվականի մարտից մինչև 2009 թվականի դեկտեմբերը՝ 1-ին ավիացիոն էսկադրիլիայի հրամանատար։

Զաուր Նուդիրալիևը 2009 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի մայիսը ծառայել է 1-ին ավիացիոն էսկադրիլիայում որպես շտուրման։

Զաուր Նուդիրալիևը 2011 թվականի մայիսից մինչև 2013 թվականի նոյեմբերը եղել է զորամասի 1-ին ավիացիոն էսկադրիլիայի շտաբի պետ։

Մասնակցել է 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ագրեսիային՝ ընդդեմ Արցախի Հանրապետության։ Զաուր Նուդիրալիևը զոհվել է հոկտեմբերի 4-ին, երբ Ջրականի վրայով Սու-25 ինքնաթիռը խոցվեց[2]։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 09.12.2020 թվականի հրամանագրով, մահից հետո Զաուր Նուդիրալիևին շնորհվել է «Հայրենական պատերազմի հերոս» կոչում[3]։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 15.12.2020 թվականի հրամանագրի համաձայն, Զաուր Նուդիրալիևը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքի համար» մեդալով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել