Զանա Մարյանովիչ (բոսն.` Zana Marjanović, մայիսի 31, 1983(1983-05-31)[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]), բոսնիացի դերասանուհի, որն աշխատում է կինոստուդիայում, հեռուստատեսությունում և թատրոնում, Բոսնիայի խորհրդարանի պատգամավոր։ Սարաևոյում «Կամերային թատրոն 55»-ի մշտական անդամ է, ինչպես նաև ոչ առևտրային Magacin Kabarea (Սարաևո) մասնագիտական կազմակերպության հիմնադիր և նախագահ։

Զանա Մարյանովիչ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 31, 1983(1983-05-31)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրՍարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
ԿրթությունAcademy of Performing Arts in Sarajevo?
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի
 Zana Marjanović Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զանա Մարյանովիչը ծնվել է 1983 թվականի մայիսի 31-ին Սարաևոյում` այդ տարիներին Բոսնիա և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետության` նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության (ՀՍՖՀ) 6 հանրապետություններից մեկի մայրաքաղաքը։ Նրա հայրը` Գորանը, այսօր հանդիսանում է Սարաևոյում հայտնի ռեստորատոր, իսկ մայրը` Ալիսը, մասնակցել է` 1987 թվականին ամբողջ ընտանիքով Նյու Յորք տեղափոխվելու որոշմանը։ Գոյություն ունի վարկած, ըստ որի Զանայի տաղանդը նկատել է անգլերեն լեզվի ամերիկացի ուսուցիչը և նրա պնդմամբ Զանան գնացել է Fiorello La Guardia ավագ դպրոց` երաժշտական և կատարողական արվեստի դպրոց։

Զանան այնուհետև սովորել է Կատարողական արվեստի ակադեմիայում (Akademija scenskih umjentosti Sarajevo), որը նախկին Հարավսլավիայի երկրներում Սարաևոյի համալսարանի` նախկին Հարավսլավիայի ամենահին կրթական հաստատության ֆակուլտետն է։

Զանա Մարյանովիչին ճանաչում բերեց Ալմայի դերը 2008 թվականին «Ձյունը» ֆիլմում։ 2010 թվականին դարձել է Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտային դերասանուհի`«Արյան և մեղրի եզրին» ֆիլմում (2011): 2007 թվականին նա խաղացել է նաև ռեժիսոր Հարիս Պաշովիչի (Haris Pašović) Դասի թշնամին ներկայացման մեջ (Klasni Neprijatelj) «Կոբրա» անունով գործող անձի դերը, ներկայացումը բեմադրվել էր «East West Theatre Company» (East West Centar) ոչ առևտրային կրթական կազմակերպության մասնակցությամբ, որի գլխավոր գրասենյակը Սարաևոյում է։

2013 թվականին Զանա Մարյանովիչը ռեփ է կարդացել վերջերս վերամիավորված բոսնիական-խորվաթական Teška Industrija խմբի («Մեկ հատված») «EUdala se Lijepa naša» (անգլ.` Our Beautiful Homeland EU-married) երգում, միակցությունը նվիրված էր Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցելուն։ Որպես նրա երաժշտական կեղծանուն Զանան ընտրեց «Sunny Su» անգլալեզու անունը ։

2015 թվականից Մարյանովիչը Բոսնիայի խորհրդարանի անդամ էր և նկարահանվել է բրիտանական հեռուստատեսային լրտեսական The Game թրիլերում (BBC Two Cold War) ֆիլմում։ Նույն թվականին նա հիմնական զեկույցով ելույթ է ունեցել «Հիշելով Սրեբրենիցային» (Remembering Srebrenica) և Լոնդոնի համալսարանին ենթարկվող Royal Holloway հասարակական հետազոտական համալսարանի կողմից կազմակերպված Էգհամում (Սուրրեյի կոմսություն) անցկացվող միջազգային կոնֆերանսին, որը նվիրված էր ցեղասպանությանը։

Մարիանովիչի զեկույցը կոչվում էր «Արվեստ և պատասխանատվություն. հասարակական քաղաքականության վրա իրազեկության և ազդեցության բարձրացումը, ցեղասպանության գենդերային փորձի հարցում». «Սրեբրենիցայի ջարդը եղել է Եվրոպայի ամենամեծ կոտորածը Հոլոքոստի ժամանակներից։ Որպես արվեստագետներ, մենք պետք է պատասխանատվություն կրենք մարդկության դեմ նման հանցագործությունների մասշտաբների իրազեկման բարձրացման համար, որպեսզի օգնենք այն կանխել ապագայում։ Այդ իսկ պատճառով ես հավատում եմ, որ ճշմարտությանը հավատարմությունը բնորոշ է իրական արվեստ ստեղծելու գործընթացին։ Անջելինա Ջոլիի ֆիլմով մենք հույս ունեինք սկսել երկխոսություն և արթնացնել միջազգային հանրությանը, որը երկար ժամանակ սպասում էր միջամտելու, որպեսզի դա նորից չլինի։ Որպես պատգամավոր, ես հույս ունեմ ավելին անել»։

Զանա Մարիանովիչը Սարաեւոյում «Կամերային թատրոն 55»-ի մշտական անդամն է, ինչպես նաև «Magacin Kabarea» (Սարաո) շահույթ չհետապնդող մասնագիտական կազմակերպության հիմնադիր և նախագահ, որի շրջանակներում ճանաչված արվեստագետների մի խումբ (Stand up ելույթներ, երգիծական ներկայացումներ, հեռուստատեսությամբ ելույթներ, վեբ-սերիալներ, երաժշտական տեսանյութեր և վավերագրական ֆիլմեր), սադրիչ ձևով, արձագանքում է երկրի, տարածաշրջանի և աշխարհի ներկա սոցիալական խնդիրներին։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
  • Ljeto u zlatnoj dolini (Ամառը Ոսկե հովտում, 2003)
  • Teško je biti fin (Դժվար է լինել լավը, 2007)
  • Snijeg]] (Ձյուն, 2008)
  • Snovi (Երազանքներ, 2008)
  • Transfer (2010 ֆիլմ) (Տրանսֆեր) (2010)
  • In the Land of Blood and Honey (Արյան և մեղրի եզրին) (2011)
  • Broken (2012 film) (Կոտրվածները) (2012)
Հեռուստատեսություն
  • Crna hronika (Սև ժամանակագրություն, 2004)
  • Lud, zbunjen, normalan (Խենթ, շփոթված, նորմալ, 2007–10); կրկնվող դեր 29 դրվագներում
  • 60 Minutes (60 րոպե 2011)
  • This Week (ABC հեռուստասերիալ) (Այս շաբաթ 2011)
  • Tavis Smiley (հեռուստասերիալ) (2011–12); 2 դրվագ
  • Charlie Rose (հեռուստաշոու) (Չառլի Ռոուզ 2011)
  • Priče iza diskrecione linije (Պատմություններ խոհեմության սահմանի ետևում, 2012)
  • New Year's Eve with Magacin Kabare (Ամանորի նախօրեին Magacin Kabare-ի հետ 2012)
  • Խաղ (Մեծ Բրիտանիայի հեռուստասերիալ) (2014)
Կարճ դերեր
  • Prva plata (Paycheck, 2005)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1027816207 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն խմբագրել

  • Dino Murtic: Post-Yugoslav Cinema: Towards a Cosmopolitan Imagining. — Springer, 2015; ISBN 9781137520357.
  • Stephen Harper: Screening Bosnia: Geopolitics, Gender and Nationalism in Film and Television Images of the 1992-95 War. — Bloomsbury Publishing, 2017; ISBN 9781623567071.