Զախարի Կարաոգլանով

բուլղարացի քիմիկոս

Զախարի Կարաոգլանով (բուլղար․՝ Захари Караогланов, հունիսի 24, 1878(1878-06-24), Շումեն, Օսմանյան կայսրություն - հունիսի 21, 1943(1943-06-21), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի անօրգանական քիմիայի մասնագետ և համալսարանի դասախոս, պրոֆեսոր։ Նա Բուլղարիայում վերլուծական քիմիայի հիմնադիրն է, և 1922-1923 և 1932-1933 թվականներին Սոֆիայի համալսարանի ռեկտորն էր[1]։

Զախարի Կարաոգլանով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1878(1878-06-24)
ԾննդավայրՇումեն, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 21, 1943(1943-06-21) (64 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՍոֆիայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններՍոֆիայի համալսարանի ռեկտոր և Սոֆիայի համալսարանի ռեկտոր
ԱնդամությունԲուլղարիայի քիմիկոսների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1878 թվականի հունիսի 24-ին, Բուլղարիայի Շումեն քաղաքում։ 1902 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1903-1904 թվականներին մասնագիտացել է Լայպցիգում, 1911 թվականին՝ Բեռլինում։ 1907 թվականին եղել է ասիստենտ, ապա դոցենտ, 1915 թվականին՝ պրոֆեսոր։ 1920 թվականից եղել է Սոֆիայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի վերլուծական քիմիայի ամբիոնի ղեկավարը։ Բուլղարիայում եղել է Քիմիկոսների միության առաջին նախագահը[1]։

Նա Բուլղարիայի պետական համալսարանի վերլուծական քիմիայի դասագրքի առաջին հեղինակն է։

Գիտական աշխատություններ խմբագրել

Նրա ավելի նշանակալի գիտական աշխատություններն են[1]՝

  • «Върху редоксипроцесите при електролиза на железни соли в разтвор» (1905-1906, 2 մաս գերմաներենով)
  • «Систематичен ход за качествено изследване на киселини» (1922, съавтор М. Хаджиев)
  • «Ръководство по аналитична химия» (1923-1924, 2 մաս)
  • «Химични изследвания върху състава на черноморската вода и на някои от езерата ни покрай Черно море» (1926, съавтор М. Хаджиев)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Научноинформационен център «Българска енциклопедия». Голяма енциклопедия «България». Том 6. София, Книгоиздателска къща «Труд», 2012. ISBN 9789548104289. с. 2262