Զագրեբի սինագոգ (Zagrebačka sinagoga), նախկին գլխավոր սինագոգը Զագրեբ քաղաքում։ Եղել է Խորվաթիայի հրեական համայնքի կրոնական երկրպագության հիմնական վայրը։

Զագրեբի սինագոգ
Հիմնական տվյալներ
Տեսակսինագոգ և demolished synagogue?
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
Դավանանքհուդայականություն
Հիմնական ամսաթվերը1867
ՃարտարապետFranjo Klein?
Ճարտարապետական ոճնեոմավրիտանական ոճ
Հիմնադրված1867
Փակված է1941
Բարձրություն24 մետր
Մակերես1540 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ
 Zagreb Synagogue Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Զագրեբում 19-րդ դարի կեսերին հրեական բնակչության թվի ավելացման կապակցությամբ որոշում է կայացվել կառուցել սինագոգ[1][2]։ Սինագոգի ճարտարապետ է նշանակվել Ֆրանյո Քլեյնը։ Շինարարությունն սկսվել է 1866 թվականին և ավարտվել 1867 թվականին։ Սինագոգը պաշտոնապես բացվել է 1867 թվականի սեպտեմբերի 27-ին[3]։ 1880 թվականի երկրաշարժի ժամանակ սինագոգը աննշան վնասվածքներ է ստացել, որոնք վերանորոգվել են հաջորդ տարի[4]։ 1941 թվականին՝ Հարավսլավական գործողությունից հետո, Հարավսլավիայի Թագավորությունը կազմալուծվել է, և ստեղծվել է Խորվաթիայի անկախ պետությունը[3]։ 1941 թվականի նոյեմբերին Զագրեբի քաղաքապետ Իվան Վերները հրաման է տվել սինագոգի քանդման մասին, իբր այն պատճառով, որ սինագոգը չի սազում քաղաքային բնապատկերին։ Սինագոգի ապամոնտաժումն սկսվել է 1941 թվականի հոկտեմբերի 10-ին և ավարտվել 1942 թվականի ապրիլին։ Շենքի քանդման ողջ գործընթացը լուսանկարվել է քարոզչական նպատակներով, իսկ լուսանկարները Զագրեբում տեղի ւնեցած հակասեմական ցուցահանդեսում ներկայացվել են հանրությանը[5]։ 2001 և 2015 թվականներին Զագրեբի հրեական համայնքը քաղաքապետարանին ներկայացրել է հրեական բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնի, ինչպես նաև Պրահայի փողոցում սինագոգի կառուցման նոր պլանները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"140. godina posvećenja zagrebačke sinagoge" (101): 22–25 pristupljeno 20. svibnja 2009» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. www.zoz.hr. «Židovska općina Zagreb». www.zoz.hr. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 «Knežević, Snješka (2001). The Synagogue of Zagreb, 1867-1942» (PDF).
  4. «Wayback Machine» (PDF). 2001 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2001 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «http://www.yadvashem.org/yv/en/education/languages/croatian/lesson_plans/pdf/zagreb1.pdf» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբի սինագոգ» հոդվածին։