Երկիրը, որտեղ դու ապրում ես

«Երկիրը, որտեղ դու ապրում ես» (ռուս.՝ Край, в котором ты живёшь), խորհրդային քնարահայրենասիրական մուլտֆիլմ, որն ստեղծվել է Խորհրդային Միության երեխաների նկարներով[1]։ Ստեղծվել է 1972 թվականին ռեժիսոր Եֆիմ Գամբուրգի կողմից[2]։

Երկիրը, որտեղ դու ապրում ես
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԵֆիմ Գամբուրգ
ՍցենարիստՅուրի Էնտին
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն515 վայրկյան
Թվական1972

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմը, որն ստեղծվել է Խորհրդային Միության երեխաների նկարներով, պատմում է այն մասին, որ պետք է սիրես այն վայրը, որտեղ ապրում ես, սիրես քո երկիրը, քո հայրենիքը։

Երեխաների խումբն ուսուցչուհու ուղեկցությամբ էքսկուրսիա է կատարում նախ հայրենի քաղաքում, հետո գնացքով, ինքնաթիռով ու նավով շրջում է Խորհրդային Միության հանրապետություններում և վերջապես տիեզերանավով մեկնում տիեզերք․․․

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ՝ Յուրի Էնտին, Եֆիմ Գամբուրգ
  • Ռեժիսոր՝ Եֆիմ Գամբուրգ
  • Բեմադրող նկարիչ՝ Դանիիլ Մենդելեևիչ
  • Կոմպոզիտոր՝ Գենադի Գլադկով
  • Երգի հեղինակ՝ Յուրի Էնտին
  • Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ
  • Մոնտաժող՝ Ի․ Գերասիմովա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Էլվիրա Մասլովա, Ռենատա Միրենկովա
  • Տնօրեն՝ Ֆեոդոր Իվանով
  • Երգը կատարում են՝ Մոսկվայի № 2016 մանկապարտեզի սաները և «Պիոներիա» երգչախմբային ստուդիան /գեղարվեստական ղեկավար՝ Գ․ Ստրուվե/

Մուլտֆիլմում հնչում է «Край, в котором ты живешь» երգը (Գենադի Գլադկով, Յուրի Էնտին)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 88.
  2. Сергей Капков. Ефим Гамбург // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ

խմբագրել