Երևանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատ (ՀԽՍՀ)
Երևանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատ, նախկին ՀԽՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն։ Կազմակերպվել է 1951-ին՝ Երևանի հրուշակեղենի (հիմննադրված 1933-ին) և մակարոնի (1934-ին) ֆաբրիկաների միավորման բազայի վրա։ Արտադրել է շոկոլադ, կոնֆետներ, մարմելադ, ծամոն, մակարոն, վերմիշել, վաֆլի, թխվածքաբլիթ, պաղպաղակ և այլն։ Արտադրանքն իրացվել է ՀԽՍՀ-ում և ԽՍՀՄ տնտեսական այլ շրջաններում։
Երևանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատ | |
---|---|
Տեսակ | կոմբինատ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1951 |
Լուծարված | 2000 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 634)։ |