Երջնակ
EryngiumBourgatii.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Երջնակ (Eryngium)
L., 1753

Երջնակ կամ էրեյնակ[1], (լատ.՝ Eryngium), նեխուրազգիների (հովանոցավորներ(Umbelliferae)) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, չոր, քարքարոտ լանջերին, անտառեզրերին։

ԿառուցվածքԽմբագրել

Տերևներն ամբողջական են կամ մասնատված, կաշեկերպ, նշտարաձև, կլոր, հազվադեպ՝ գծաձև, սուր ատամնաեզր։ Ծաղկաբույլը կապտաերկնագույն գլխիկ է՝ շրջապատված երկար, փշոտ թերթերից կազմված ծածկոցով։ Ծաղիկները երկսեռ են, մանր։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը հակաձվաձև է՝ պատված սպիտակ թեփուկներով։ Պարունակում է ածխաջրեր, սապոնիններ, օրգանական թթուներ, եթերայուղեր, կումարիններ և այլն։ Օգտագործում են որպես միզամուղ միջոց, նաև մաշկի, շնչառական օրգանների և այլ հիվանդությունների ժամանակ։ Ուտելի է։ Երջնակ Վանատուրին (E. wanaturii) հանդիպում է Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի քարքարոտ լանջերին, թփային մացառուտներում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է մոտ 230, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ երջնակ Բիլարդերի (E.billardieri), երջնակ հսկայական (E.giganteum), երջնակ դաշտային (E. campestre) և այլն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Плантариум (см. раздел Ссылки)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 638  

ԳրականությունԽմբագրել

  • Никифоров Ю.В. Алтайские травы-целители. — Горно-Алтайск: Юч-Сумер – Белуха, 1992.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։