Մայվանդի ճակատամարտ, Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմի գլխավոր ճակատամարտերից մեկը, որը տեղի է ունեցել 1880 թ. հուլիսի 27-ին և ավարտվել է Մուհամեդ Այուբ-Խանի ղեկավարած աֆղանական զորքերի հաղթանակով։

Մայվանդի ճակատամարտ
Թվական1880 թ. հուլիսի 27
Մասն էԵրկրորդ անգլո-աֆղանական պատերազմ
ՎայրՄայվանդ, Աֆղանստան
ԱրդյունքԱֆղանների հաղթանակ
Հակառակորդներ
Աֆղանստանի էմիրայությունՄիացյալ Թագավորություն Բրիտանական կայսրություն
  • Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
  • Բրիտանական Հնդկաստան
Հրամանատարներ
Մուհամեդ Այուբ-ԽանԳեներալ Բառոուզ
Կողմերի ուժեր
25,000 մարդ2,476 մարդ
Ռազմական կորուստներ
2050-2750 սպանված
1500-ից ավել վիրավոր
969 սպանված
177 վիրավոր

Նախապատմություն խմբագրել

1878 - 1881 թթ. անգլո-հնդկական զորքերը գեներալ-մայոր Ռոբերտս Ֆրեդերիկի հրամանատարությամբ ջախջախում են աֆղաններին մի շարք բնակավայրերում, գրավում են՝ Ջալալաբադը, Ղանդահարը և Քաբուլը։ Ամիրա Շիր-Ալին պարտություն կրելով իշխանությունը թողնում է որդուն՝ Յաղուբ-խանին և հեռանում Ռուսական տիրույթներ[1]։ 1879 թ. մայիսի 26-ին նորանշանակ ամիրա Յաղուբ-խանը բրիտանիացիների հետ կնքում է Գանդամակի պայմանագիրը՝ որով Բրիտանիային է հանձնում մի շարք տարածքներ, և Քաբուլ է թողնում բրիտանացի գեներալ-նահանգապետ՝ Լուի Կավանյարիին[2]։ Նույն թվականի սեպտեմբերի 3-ին Կավանյարին իր ուղեկիցների հետ սպանվում է, ինչը հանգեցնում է նոր ռազմական գործողությունների։ Յաղուբ-խանը հրաժարական է տալիս և անգլիացիների պաշտպանության ներքո տեղափոխվում է Հնդկաստան։ Բրիտանական զորքերը իրենց վերահսկողության տակ են վերցնում Քաբուլը և Ղանդահարը, իսկ Քաբուլի բրիտանական կայազորին սպառնացող աֆղանական ապստամբությունը չեզոքացվում է Ռոբերտս Ֆրեդերիկի կողմից։ 1879 թ. վերջին երկրում սկսվում է նոր ժողովրդական ապստամբություն որին մասնակցում է շուրջ 100 հազ. մարդ։

Ճակատամարտ խմբագրել

1880 թվականին Հերաթից Մուհամմեդ Այուբ-խանը փոքրաթիվ ուժերով շարժվում է դեպի Ղանդահար նրա դեմ է դուրս գալիս մեկ անգլիական բրիգադ գեներալ Բառոուզի հրամանատարությամբ, սակայն ճամփի կեսից անգլիացիները ստիպված են լինում 1880 թ. հուլիսի 27-ին գրոհել Մայվանդ բնակավայրի մոտ տեղակայված աֆղաններին։ 25,000 աֆղան մարտիկներ գրոհում են Բառոուզի գլխավորած ուժերին։ Անգլիական հրետանին սպառում է ողջ զինամթերքը, իսկ Մումբայում հավաքած օտարերկրյա գունդը աֆղանների գրոհներից հյուծված հանձնվում է։ Բրիտանական զորքերը գլխովին ջախջախվում են, և միայն աֆղանների երկմտանքների շնորհիվ բրիտանացիների մի մասին հաջողվում է փրկվել և պատսպարվել Ղանդահարում։ Ճակատամարտում մասնակցած 2,476 բրիտանացիներից սպանվում է 969-ը (ներառյալ 21 սպա) և վիրավորվում 177-ը (ներառյալ 8 սպա), սակայն աֆղանների կորուստները ավելի մեծ էին միայն սպանվածների թիվը հասնում է 2750-ի, իսկ վիրավորներինը՝ 1500-ի։

Հետևանքներ խմբագրել

Չնայած ճակատամարտում տարած հաղթանակին՝ Այուբ-Խանը կորցնում է շատ մարտիկներ, ինչն առանցքային դեր է խաղում աֆղանների հետագա գործողություններում։ Աֆղանները պաշարում են բրիտանացիներին Ղանդահարում։ 1880 թվականին Ֆրեդերիկ Ռոբերտսի ղեկավարած օգնական ուժերին հաջողվում է դուրս շպրտել քաղաքը պաշարած աֆղաններին։

Արվեստում խմբագրել

Ճակատամարտում վիրավորված 8 սպաներից մեկը հանդիսանում է Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի մասին պատմող դետեկտիվ պատմվածքներում Հոլմսի հավատարիմ օգնական ռազմական վիրաբույժ Ջոն Վաթսոնը. վերջինս հրաշքով փրկվում է գերեվարումից և ողջ մնացած բրիտանացիների հետ պատսպարվում է Ղանդահարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Barthorp, Michael (2002) [1982]. Afghan Wars and the North-West Frontier 1839–1947. London: Cassell. էջեր 66–67. ISBN 0-304-36294-8.
  2. Wilkinson-Latham, Robert (1998) [1977]. North-West Frontier 1837–1947. London: Osprey Publishing. էջ 15. ISBN 0-85045-275-9.