Երկու պոչեր (մուլտֆիլմ)

ռուսական մուլտֆիլմ

Երկու պոչեր, Վիկտոր Ազեևի և Նատալի Նիլովայի ռուսական լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ ստեղծված «Լիցենզավորված ապրանքանիշներ» ՍՊԸ-ի կողմից[1] «Ֆիլմերի ֆոնդի» պետական ֆինանսական աջակցությամբ։

Երկու պոչեր
Два Хвоста (мультфильм)
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ և կինոկատակերգություն
ՌեժիսորՎիկտոր Ազեև
ՍցենարիստՎասիլի Ռովենսկի
ՀնչյունավորումՍերգեյ Բուրունով և Լինա Իվանովա
ՊրոդյուսերQ112989511?
ԵրաժշտությունԻվան Ուրյուպին
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
Տևողություն92 րոպե
Թվականմայիսի 30, 2018

Սյուժե խմբագրել

Գալակտիկաներից մեկում ոչնչանում է մի մոլորակ։ Այդ մոլորակի բնակիչները տիեզերական օդաչուների հետախուզական ջոկատ են ուղարկում` էներգիայի դարավոր աղբյուր որոնելու, որը կարող է փրկել նրանց քաղաքակրթությունը։ Աղբյուրի գտնվելու կոնկրետ վայրը հայտնի չէ, բայց կան տվյալներ, որ այն գտնվում է արեգակնային համակարգի մոլորակներից մեկի վրա։ Այլմոլորակայինների հետախուզական ջոկատը ժամանում է մեր արեգակնային համակարգ, որտեղ նրանց դիմավորում են չարացած սկրետչերները՝ տիեզերական ծովահենները, որոնք հետապնդում են օդաչուներին և Երկիր մոլորակի ուղեծրի վրա կրակոցով վնասում են նրանց թռչող ափսեն, որից հետո հետախույզների խումբը վթարի է ենթարկվում Երկիր մոլորակի վրա։

Երկիր մոլորակի կղզիներից մեկի վրա ապրում է Բոբ կուղբը, որն իր մոտ ապաստան է տվել անտուն Մաքս կատվին։ Կատուն համակված է հայտնի ու հռչակավոր դառնալու ցանկությամբ։ Բոբն ու Մաքսը պատահաբար գտնում են տիեզերական էներգիայի աղբյուրը, բայց չգիտեն նրա նշանակությունը։ Այդ կղզու վրա է ընկնում այլմոլորակայինների հետախուզական ջոկատի թռչող ափսեն և օգնություն է խնդրում կատվից և կուղբից։ Նրանց հետևից Երկիր մոլորակ են գալիս սկրետչերները և ստրկության վաճառելու համար գերի են վերցնում այլմոլորակայիններին, կուղբին և մի շարք այլ կենդանիների։ Կատուն փախչում է գերությունից և որոշում ազատել իր ընկերներին։ Նա գլխի է ընկնում տիեզերական էներգիայի աղբյուրի հնարավորությունների մասին և նրա միջոցով պայքար է ծավալում սկրետչերների դեմ։ Բռնված կենդանիների օգնությամբ նա հաղթանակ է տանում և ազատում է բոլոր գերիներին։ Այլմոլորակայինների հետախուզական ջոկատը էներգիայի տիեզերական աղբյուրով և գերված սկրետչերների հետ վերադառնում է իրենց մոլորակ։

Գործող անձիք խմբագրել

Կուղբ Բոբ — լուրջ, խելացի և համարձակ կուղբ։ Նա արագ որոշումներ է կայացնում դժվար իրավիճակներում, ինչը նրան օգնում է դուրս գալ Մաքս կատվի ստեղծած ցանկացած խնդիրներից։

Կատու Մաքս — երիտասարդ, դրական և կյանքով լի արկածախնդիր։ Կատվի լավագույն ընկեր Կուղբ Բոբը Մաքսին անընդհատ օգնում է հաղթահարել բոլոր վտանգները։ Կատուն երազում է փառքի մասին և կարծում է, որ բոլորն էլ այդպես են անում։

Զակա, Զիկ և Զուկ — երիտասարդ, մեծամիտ, պահանջկոտ և շատ շատախոս այլմոլորակայիններ։ Նրանք սիրում են վիճաբանել միմյանց հետ՝ առանց միմյանց զիջելու։ Նրանց տիեզերանավը վթարի է ենթարկվել Երկրի վրա։

Սկետչերներ — ծույլ, անխիղճ և վրիժառու։ Նրանք ժամանցային Մոլորակի վրա՝ Տիեզերական կենդանաբանական այգում, որսում են եզակի կենդանիներ։ Նրանք հարվածելով վայր են գցում Զակայի, Զիկի, Զուկի տիեզերանավը և թռչում են դեպի Երկիր որպեսզի բռնեն փոքրիկ այլմոլորակայինների և կենդանիների Երկրից։

Տղա Վասյա — հետաքրքրասեր տղա, որի անունից պատմվում է այս ողջ պատմությունը։ Նա արձակուրդներին եկել է տատիկի մոտ և ակամայից մասնակցում է գլխավոր հերոսների արկածներին։

Ագռավ — չար թռչուն, որը սիրում է ծիծաղել ուրիշների դժբախտության վրա, բայց միևնույն ժամանակ ինքն է անընդհատ ընկնում անախորժությունների մեջ։

Վիկ և Նիկ — հիմար և ագահ ուֆոլոգներ։ Երազում են գտնել և բռնել այմոլորակայիններին, որպեսզի հարստանան։

Ձայները հնչյունավորել են խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմում հնչած երաժշտական ստեղծագործություններ․

  • «Պիտերի երկայնքով» — ռուսական ժողովրդական երգ
  • «Կալինկա-Մալինկա» — երգի հեղինակ՝ Իվան Պետրովիչ Լարիոնով
  • «Ամենալավ օրը» — երաժշտության և խոսքերի հեղինակ՝ Լև Շապիրո
  • «Վալենկաներ» — երաժշտությունը և խոսքերը ժողովրդական են
  • «Երկնաքար» — երգի հեղինակ՝ Կոնստատին Շուստարյով
  • «Կատվի շքերթ» — երգի հեղինակ՝ Կոնստատին Շուստարյով
  • «Նրանք դեռ կվերադառնան» — երգի հեղինակ՝ Կոնստատին Շուստարյով
  • «Jingle Bells» — երգի հեղինակ՝ Ջեյմս Լորդ Պերպոնտ
  • «’O sole mio» — երաժշտության հեղինակ՝ Էդուարդ դի Կապուա, խոսքերի հեղինակ՝ Ջովանի Կապուրո
  • «Վալկիրիայի թռիչքը» — երաժշտության հեղինակ՝ Ռիխարդ Վագներ
  • «Կապույտ Դանուբ» — երաժշտության հեղինակ՝ Յոհան Շտրաուս
  • «Վիեննական վալս» — երաժշտության խոսքեր՝ Յոհան Շտրաուս
  • «Մենդելսոնի քայլերթ» — երաժշտության հեղինակ՝ Ֆելիքս Մենդելսոն
  • «Տոկատ և ֆուգա ռե մինոր» (Toccata et Fugue en ré mineur) — երաժշտության հեղինակ՝ Յոհան Սեբաստիան Բախ

Ստեղծում խմբագրել

Ֆիլմը ստեղծվել է «Լիցենզավորված ապրանքանիշներ» ՍՊԸ-ի կողմից «Ֆիլմերի ֆոնդի» ֆինանսական աջակցությամբ[2]։ Ֆիլմի ստեղծումը սկսվել է 2015 թվականի հունիսին, իսկ միջազգային վարձույթի նախագիծը տրվել է 2018 թվականի մայիսին։ Ֆիլմի համար մշակվել է 23 գործող անձ, մոտ 350 օբյեկտ և 15 տեղանք։

Ցուցադրություն խմբագրել

Ֆիլմի հանդիսավոր պրիմերային ցուցադրությունը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 29-ին[3], այն Ռուսաստանում լայն վարձույթի է տրվել 2018 թվականի մայիսի 31-ին[4]։ 2017 թվականին Կաննի կինոշուկայում ֆիլմի կրկնօրինակները վաճառվել են աշխարհի ավելի քան 50 երկրի[5]։

Առաջին հանգստի օրերին ֆիլմը հավաքել է 44,6 միլիոն ռուբլի[6]՝ մտնելով պրիմերային հանգստի օրերի ռուսական վարձույթի լավագույն ֆիլմերի հնգյակի մեջ։

Ռուսաստանում վարձույթով տրվելու ողջ ընթացքում ֆիլմը հավաքել է ավելի քան 100 000 միլիոն ռուբլի[7], նաև դարձել է դրամարկղային հիթ Լեհաստանում և Լատինական Ամերիկայի երկրներում[8]։

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմը ստացել է ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների դրական արձագանքը։

  Մեծահասակներին և դեռահասներին «Երկու պոչեր» ֆիլմը կթվա հասարակ և ոչ գրավիչ, բայց ամենափոքր հանդիսատեսին պատկերը կարող է զվարճացնել։
- Բորիս Իվանով, Фильм.ру
 
  «Երկու պոչերում» կան շատ ուշագրավ տարրեր, որոնք թվարկելու դեպքում, ֆիլմի մասին տպավորություն է ստեղծվում որպես բավականին ոչ վատ պատկերի։
- Վերոնիկա Սկուրիխինա, Киноафиша.info
 
  Իր նպատակային լսարանի համար ֆիլմը բոլորովին վատ չէ։ Հերոսները համակրելի են, օժտված են արտահայտված բնավորությամբ և պատկերված են աչքին հաճելի գույներով։ Նրանք զվարճալի են համագործակցում միմյանց հետ, ընկնում են բազմաթիվ արկածների և զվարճալի իրադրությունների մեջ, մի խոսքով թույլ չեն տալիս ձանձրանալ։
- Բորիս Գրիշին, Afisha.mail.ru
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Официальный сайт ООО «Лицензионные бренды»
  2. Проекты иных кинокомпаний, утвержденные Попечительским советом Фонда кино
  3. Премьера мультфильма «Два Хвоста» студии «Лицензионные бренды»
  4. Пушистая банда: в российский прокат выходит отечественный мультфильм «Два хвоста»
  5. «Recreation Media согласилась продавать права на «Два хвоста»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. «Газета.Ru» представляет обзор российского бокс-офиса за прошедшие выходные
  7. Итоги кинопроката ЕАИС
  8. Российский мультфильм «Два хвоста» стал кассовым хитом в Польше и странах Латинской Америки

Արտաքին հղումներ խմբագրել